Բարձունքի հաղթահարման օր․Երգելով և արտասանելով ծնողների և սաների հետ ճանապարհ ընկանք դեպի Կասկադ,որպեսզի բարձրանանք Կասկադի աստիճաններով և հաղթահարենք բարձունքը։Բարձրանալուց հետո սաները ծնողների օգնությամբ գունավոր կավիճներով նկարեցին աշուն։Ապա քայլքով իջանք դեպի Կասկադի ներքևի հատված և մեր սիրելի տիկին Սոֆյայի օգնությամբ ծնողները և սաները երգեցին Կոմիտասի երգերից։Տունդարձի ճանապարհին երեխաները հոգնած էին,խմբի ամենափոքրիկները քնել էին,իսկ մյուսները խաղում ու արտասանում էին։Շատ հագեցած և ուրախ օր էր։