Ներկայանում է Լուիզա Թովմասյանը, ով նոր է ընդունվել կրթահամալիր

 

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանում ունենք նոր սովորող՝ Թովմասյան Լուիզան, ով տեղով լույսն է: Նա աշխատասեր, հետաքրքրասեր և տաղանդավոր աղջիկ է, ունի բազում հետաքրքրություններ և կարծում է, որ կրթահամալիրը հենց այն տեղն է, որտեղ իրեն թույլ կտան ճախրել: Բարի թռիչք քեզ, գեղեցկություն, ճախրիր կրթահամալիրի սպիտակ անուրջում ու ստեղծագործիր սրտիդ ուզածի չափ:

Լուիզան իր բլոգում առաջին անգամ է որևէ բան գրում, և առհասարակ՝ առաջին անգամ է բլոգ վարում: Մաղթենք բարի ընթացք և հետաքրքիր նյութեր և իհարկե բաժանորդագրվենք:

Ընթերցեք նրա առաջին պատումը այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։