Օգոստոսի 7-ին, կրթահամալիրում հյուրընկալել էինք Փարիզի մեր լավ բարեկամ ՝ Ժիրայր Չոլաքյանի ընկերներին, ովքեր Փարիզի «Մկնիկ» մեկօրյա հայկական դպրոցից էին, խումբը՝ երկու ծնող՝ երեք երեխաներով (11-12 տարեկան երկու աղջիկ և 6 տարեկան տղա)։ Շրջեցինք Ագարակում, Արևմտյան դպրոց-պարտեզում, Մայր դպրոցում, Հյուսիսում։   Աղջիկները հատկապես տպավորված էին Ագարակով և շատ ցանկացան հավելյալ  ձիավարության պարապմունքներ ունենալ, ինչպես նաև մասնակցել մեր ամառային  ճամբարին: Ճամբարի գործունեությունը կներառի իր մեջ մի քանի այն ամենը , ինչով աղջիկները հետաքրքված են և իհարկե նպատակը Հայաստանում ապրող երեխաների հետ ավելի սերտ շփումն է: Օգոստոսի 8-ից կմեկնարկի ճամբարը, որը բաց է ինչպես բոլոր սեբաստացիների այնպես էլ Հայաստանի   «Մկնիկ»-ների համար: Սիրով սպասում ենք: Ճամբարի օրակարգին կարող եք ծանոթանալ բլոգում:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։