«Ռոդարիական օրեր» նախագծի ընթացքում շարունակում ենք ընթերցել Ջանի Ռոդարիի հեքիաթները և ստեղծագործել նրա հայտնի հնարները կիրառելով։ Այս անգամ ընթերցեցինք «Գլխարկների անձրև Միլանում» հեքիաթը և գործածելով «Իսկ հետո ի՞նչ եղավ» հնարը, հեքիաթին նոր ավարտ հորինեցինք։ Տարօրինակ ու հետաքրքիր պատումները կարդացե՛ք կամ լսե՛ք սովորողների բլոգներում։