Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ որոշեցինք քայլքով անցնել դպրոցի հարևանությամբ գտնվող գնացքի գծերով դեպի Հարավային դպրոց տանող ճանապարհը, դիտարկել-տեսնել հայկական վայրի կակաչի՝ խաշխաշի ծաղկունքը, որը ա շատ ակտիվ շրջանում է այժմ: Իհարկե մեր ճամփորդի քայլքը ուղեկցվեց երգով ու ընթերցումներով: Հաջորդիվ կճանաչենք-կուսումնասիրենք նաև մյուս դաշտային ծաղիկները: