Դեկտեմբերյան պարիզապուրակային աշխատանքները՝ դադար առնել չեն սիրում ու չի էլ ստացվում, քանի որ եղանակային այսպիսի պայմանները թույլ են տալիս, հատկապես կեսօրի հատվածում, հնարավորության սահմաններում, զբաղվել Արևմտյան քարափ-բարձունքի բարելավման աշխատանքներով, որոնք իրենցից ենթադրում են ՝ ավելրոդ խոտածածկույթի-փշերի հեռացում, հողի հարթեցում, քարերի մաքրում, աղբահանություն: Ընկեր Էդմոնի խորհուրդներով առաջնորդվելով, իհարկե փորձում ենք քարափի տարածքը կոկիկացնել, ինչը այդքան էլ հեշտ աշխատանքն չէ, քանի որ երկար տարիներ ի վեր, բնակիչները այստեղ աղբ են թափել, տարածքը թողել անմշակ: Երկար հետևողական աշխատանքի արդյունքում միայն, հնարավոր կլինի տարածքը հնարավորինս բարեկարգ դարձնել:
Լուսանկարների հեղինակ՝ Սոնա Փափազյան