Մարտի 24-ին, մեր գարնանային շաբաթը առանձնահատուկ ու գեղեցիկ ընթացք ստացավ։ <<Մեր հայտնի ժամանակակիցները>> համագործակցային նախագծի շրջանակներում, այս անգամ էլ այցելեցինք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ երգեհոնային երաժշտություն ունկնդրելու և երգոհանարուհի՝ Թերեզա Ոսկանյանի հետ ծանոթանալու նպատակով։ Համերգը նվիրված էր Բախի 330 ամյակին։ Մի խումբ երաժշտասեր սովորողների և ծնողների հետ մասնակցեցինք երկար սպասված համերգին։ Ցավոք, դահլիճը կիսադատարկ էր։ Այսպիսի՜ համերգ՝ կիսադատարկ դահլիճով․․․
Դրսում շառաչում էր գարնանային խենթ ու անսպասելի քամին, իսկ մեզ, երգեհոնի կախարդիչ հնչյունները մեզ վեր էին տարել․․․
Շարունակությունը՝ տե՛ս իմ բլոգում