Մարիանա Գրիգորյան
Երեկ ՝ փետրվարի 20-ին, ես, ընկեր Արմինեն, Միլենան և Ավետը այցելել էին Գրողների Միություն և հանդիպել Էդվարդ Միլիտոնյանի հետ։ Այնտեղ հանդիպեցինք ընկեր Քրիստինեին և գնացինք նկարվելու: Որից հետո եկավ բոլորիս սպասված պահը ՝ մտանք Էդվարդ Մլիտոնի աշխատասենյակ: Միլենան Էդվարդ Միլիտոնյանից հարցազրույց վերձրեց: Մենք նույնպես Էդվարդ Միլիտոնյանին հարցեր տվեցինք: Էդվարդ Միլիտոնյանը մեզ պատմեց ՉԻ ԼԻՆՈՒՄ, ՉԻ ԼԻՆՈՒՄ գրքի վերնագրի մասին: Պարզվու՞մ է, նրա թոռնիկը հեքիաթ պատմելուց ասել է Չի լինում, չի լինում, այլ ոչ թե սկսել է Կար-չկար կամ Լինում է, չի լինում: Եվ այդպես միտք է ծագել, որ կարելի է գրքի անունը դնել ՉԻ ԼԻՆՈՒՄ,ՉԻ ԼԻՆՈՒՄ: Պապ ու թոռ ,ամեն օր մի հեքիաթ էին հորինում և ավելացնում նրանց գրքի մեջ: Վերջում Էդվարդ Միլիտոնյանը մեզ գիրք նվիրեց, հենց Չի լինում,Չի լինում գրքից: Նա միանգամից մակագրեց մեր գրքերը: Իմ անունը գրվում է մի Ն -ով, երբ ես ասացի Էդվարդ Միլիտոնյանին, որ գրի մի Ն -ով, նա ժպտաց և մի Ն նվիրեց ինձ: Եվ այդպես վերջացավ մեր օրը ՝ ուրախ ու հետաքրքիր:
Ավետ Չամսարյան
Ես այսօր գնացել էի Գրողների միություն։ Այնտեղ ես հանդիպեցի Էդվարդ Միլիտոնյանի հետ։ Նա մեր բոլոր հարցերին պատասխանեց և այդ շատ լավ հանդիպում էր ինձ համար։ Ես արտասանեցի Էդվարդ Միլիտոնյանի գրած բանաստեղծությունները։ Նա ինձ նվիրեց իր վերջին գիրքը, որի անվանումն է՝ “Չի լինում, Չի լինում”։ Լինում է, չի լինում-ի փոխարեն Չի լինում, Չի լինում վերնագիրը որոշել էին Էդվարդ Միլիտոնյանն ու իր թոռնիկը։
Էդվարդ Միլիտոնյանը Գրողների միության անդամ է 1977 թվականից, իսկ Գրողների Միության նախագահ է 2013 թվականից։ Էդվարդ Միլիտոնյանը հրապարակել է 30-ից ավել բանաստեղծությունների ժողովածուներ։