4-րդ դասարանի սովորողները «Ջաննի Ռոդարի» նախագծով ռոդարիական համեղ հեքիաթներ են հորինել։ Սովորողներից մեկն օրվա վերջում նկատեց, որ իր համար լավագույն դասերից մեկն էր, որովհետև ամբողջ օրը միայն համեղ բաների մասին է մտածել։
Սամվել Բաբաջանյան— Մի հիվանդանոց կար կախարդական քաղաքում։ Հիվանդանոցում ամեն ինչ շոկոլադից էր՝ պատերը, առաստաղը, նույնիսկ սեղաններն ու մահճակալները։ Այդ քաղաքում մի ծերուկ էր ապրում, որը չէր սիրում շոկոլադ։ Բարի էր ծերուկը, շատ էր սիրում օգնել բոլորին։ Օրերից մի օր հիվանդացավ այդ ծերուկը։ Ստիպված գնաց հիվանդանոց։ Բժիշկները նրան տարբեր դեղեր էին տալիս, բայց ոչինչ չէր օգնում։ Մահճակալը, որին պառկած էր ծերուկը, ամբողջովին շոկոլադից էր։ Շատ քաղցած էր ծերուկը, բայց իր մոտ եղած սնունդը վերջացել էր, իսկ նոր ուտելիք դեռ չէին բերել։ Ծերուկը փորձեց բարձրանալ մահճակալից, որ ջուր խմի։ Հենց այդ պահին մահճակալի բռնակը պոկվեց ու մնաց նրա ձեռքում։ Նա արագ շոկոլադը տարավ բերանը, որ չտեսնեն, որ ինքն է պոկել բռնակը։ Շոկոլադը հալվեց նրա բերանում ու մի քանի րոպե անց նրա ցավերը մեղմացան։ Նա հասկացավ, որ շոկոլադը բուժեց իր ցավերը։
Հարություն Մկրտչյան- Մի երկրում աճում էին միայն խնձորի ծառեր։ Այնքան խնձոր էր լինում, որ բնակիչները չգիտեին՝ ինչ անեին այդ խնձորների հետ։ Մի օր մի խելացի մարդ երկար մտածեց և որոշեց պատրաստել խնձորներից մարմիլադ և այդ մարմիլադից սարքել կամուրջներ և շենքեր։Հինգ ամիս հետո նրանք սարքեցին մի մեծ և գեղեցիկ կամուրջ, որի վրա երթևեկում էին մեքենաները։ Մարդիկ իջնում էին իրեց մեքենաներից և հիանում էին կամուրջով։ Ոստիկաննեը հետևում էին, որ մարդիկ չուտեն կամուրջը։ Կամուրջից շատ համեղ քաղցր խնձորների հոտ էր գալիս։
Էրիկա Եսայան -Կար-չկար մի շնիկ: Այդ շնիկի անունը Քաղցր շնիկ էր: Այդ Քաղցր շնիկը շատ էր սիրում իր ընկերների հետ խաղալ, քաղցրավենիք ուտել և պատրաստել: Քաղցր շնիկը գնում էր շոկոլադե գործարան և նա այտեղ պատրաստում էր շոկոլադ ու հյուրասիրում իր ընկերներին: Բոլոր ընկերներըն նրան շատ եին սիրում:
Մանուել Վարդանյան — Կար–չկար մի Քաղցր շունիկ կար։ Մի մարդ տեսավ նրան և ուզեց գնի։ Այդ մարդը Քացր շանը առավ և տարավ տուն։ Նա շատ էր սիրում քաղցրավենիք, բայց շուտով սկսեց բարականալ Քաղցր շան վրա, որովհետև տանը շատ շոգ էր և Քաղցր շունը դանդաղ հալվում էր և շիրա անում հատակին։ Դրա համր էլ տերը կերավ շանը։
Միա Ալավերդյան— Երևանում կա մի հիվանդանոց, որը շոկոլադից է պատրաստված։ Այնտեղ բոլոր երեխաները հաճույքով են բուժվում։ Բժիշկները դեղերի փոխարեն պաղպաղակ են տալիս։ Երեխաներին զբաղեցնում են ծաղրածուները։
Սրսկումների փոխարեն բուժքույրը տաք շոկոլադ է տալիս։ Իսկ երբ առողջանում են, մի մեծ տուփ շոկոլադ են նվիրում
Արթուր Մկրտչյան Ս․- Կար մի քաղաք, որտեղ կամուրջները պատրաստված էին տարբեր տեսակի մրգային մարմիլադներից։ Կամուրջների տակ հոսում էին շոկոլադե գետերը։ Կամուրջները շատ համեղ էին։ Քաղաքի բնակիչները և երեխաները ուտում էին այդ մարմիլադե կամուրջները և խմում քաղցր շոկոլադը։ Կամուրջները և շոկոլադե գետերը չէին, այլ ավելանում էին։ Բոլորը շատ ուրախ և համերաշխ ապրում էին այդ քաղաքում։ Մի օր քաղաք եկան այլ մարդիկ և սկսեցին ուտել կամուրջները և խմել շոկոլադե գետերից։ Կամուրջները սկսեցին քանդվել, իսկ մարմիլադը վերջանում էր։ Գետերի շոկոլադները սկսեցին վերջանալ։ Քաղաքի բնակիչները չէին հասկանում, թե ինչու է այդպես։ Մի գիշեր, երբ բնակիչներից մեկը զբոսնում էր գետի ափին, նա տեսավ թե ինչպես են այդ օտար մարդիկ կոտրում կամուրջները։ Նա այդ մասին պատմեց քաղաքի բնակիչներին և նրանք օտար մարդկանց քշեցին իրենց քաղաքից։ Կամուրջները կրկին մեծացան, շոկոլադե գետերը նորից լցվեցին շոկոլադով։ Բնակիչները հասկացան մի բան, որ չի կարելի լինել ագահ։ Ագահության պատճառով կամուրջների մարմիլադը վերջանում էր։
Ռուբեն Գրիգորյան — Կար-չկար, մի Դանիել անունով տղա կար: Նա շատ էր սիրում խաղալ իր ընկերների շների հետ, բայց նրան շունիկ չէին գնում: Տղան որոշեց պատրաստել իրեն պաղպաղակից շունիկ : Նա շանը ամբողջ գիշեր դրեց սառնարանում, և առավոտյան նա տեսավ քայլող պաղպաղակե շունիկին: Այդպես տղան ունեցավ պաղպաղակե քաղցր շունիկ:
Եվա Գասպարյան — Լինում է չի լինում Եվլանդիա քաղաք է լինում, որում կար Մարմիլադե կամուրջ։ Բոլոր երեխաները աշխարհի ծայրից գալիս էին, որ գոնե մի քիչ ուտեին։ Այն պատրաստված էր կաթնային, մրգային, շաքարից, թթու և քաղցր մարմելադից։ Մի անգամ գալիս է մի մեծ երեխա և խնդրում, որ իրեն իր եղբոր և քույրիկի համար մի մեծ կտոր մարմելադ տային։ Երբ նրանց տվեցին մարմելադ նրանք շատ ուրախացան և շարունակեցին իրենց ճանապարհը։ Մի անգամ եկավ մի մարդ և կերավ շատ մեծ մաս։ Դրանից հետո այդ Մարմիլադե կամուրջը քանդվեց, և այն օրվանից մինչև հիմա մարդիկ փորձում են այն վերանորոգել, բայց չի ստացվում։ Եվլանդիայի երեխաները հույսով սպասում են, որ այն երբևէ կվերանորոգվի։
Գոռ Շաշիկյան — Լինում է մի քաղաք, այդ քաղաքում լինում է մի կամուրջ,որը թաքնված վայրում էր գտնվում։ Այդ քաղաքի մարդիկ բոլորից շատ սիրում էին մարմիլադ։ Տարիներ անց մարդիկ հանկարծ բացահայտում են ,որ իրենց քաղաքում կա մարմիլադից կամուրջ։ Նրանք բոլորին հավաքում են իրար գլուխ և գնում են փնտրելու առեղծվածային կամուրջը։Նրանցից մեկը գիտնական է լինում , տեսնելով այդ կամուրջը բոլորին կանչում է իր մոտ և փորձում է պարզել,թե իրական մարմիլադից է կամուրջը,թե՞ ոչ։ Նա փորձում է մի կտոր կամրջից ՝հասկանալու համար ,թե արդյո՞ք իրական է ,և այո՛ դա իրական մարմիլադից է լինում։ Քաղաքի ժողովուրդը մի մեծ սեղան է գցում և յոթ օր, յոթ գիշեր մարմիլադ են ուտում։
Վանէ Տումանյան — Մարմալադ անունով մի քաղաք է լինում, որտեղ տները իրարմե Մարմալադե կամուրջով էին բաժանված, եթե ուզում էիր այցելության գնալ, պետք էր նստել շաքարե բամբակի վրա և ցատկել ծիածանի վրայով, որպեսզի հասնեիր տեղ։ Առավոտը անհնար էր լինում շաքարե բամբակ գտնելը և շատ ժամանակ մեկ շաքարե բամբակի վրա մի քանի հոգով էին նստում, խեղճ շաքարե բամբակը ուղղությունն էր սխալվում աջի տեղ ձախ էր ցատկում և դպրոց հասնելու փոխարեն երեխաները ագարակ էին հասնում։
Ալեքսանդր Փիրումյան — Մեր փողոցում կար շոկոլադե գետ, որի վրայով անցնում էր մարմիլադե կամուրջը։ Բայց մի օր ես եկա և կամուրջը չկար։ Հետո ես տեսա երեխաներին, որոնք մարմիլադը շոկոլադի մեջ էին թաթախում։ Նրանք ասացին, որ դա համեղ է, և ես էլ միացա նրանց։ Եվ դա իսկապես համեղ էր։