Մեր մեծ բանաստեղծի ծննդյան օրը ոգեղենությամբ լի էր։ Օրը սկսեցինք միասնական չարենցյան ընթերցումներով, դասարանական քննարկումներով, շարունակեցինք <Կարդում ու նվիրում ենք Չարենց> երևանյան քայլք-ֆլեշմոբով և ամփոփեցինք Թամանյանի ճարատարապետության թանգարան-ինստիտուտում կազմակերպված համերգով։ Տպավորությունները դժվար է արտահայտել, փոխանցել բառերով։ Օրվա մասին պատմող տեսանյութը կփոխանցի այն լուսավոր ոգևորությունը, որը համակել էր բոլոր ներկաներիս, թե՛ սովորողներին, թե՛ դասավանդողներին ու հյուրերին։ Լավ է, որ միասին, կարողանում ենք արժևորելով փոխանցել ու ձոնել ամենագեղեցիկը։Տեսանյութը՝ հղումով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։