Թումանյանական օրերի ընթացքում, 5.3 դասարանի մի խումբ սովորողներ հանդես եկան կարևոր ու հետաքրքիր նախաձեռնությամբ։ Հունվարյան ստուգատեսային ճամբարի ընթացքում բեմադրեցին Թումանյանի <Պոչատ աղվեսը> հեքիաթը և ներկայացան որպես շրջիկ թատերախումբ։Մեր առաջին հադիսատեսը նախակրթարանի սաներն ու դաստիարակներն էին, ովքեր տպավորված էին հումորային և անկեղծ բեմադրությամբ։ Ուրբաթ օրը, մեր սիրելի բանաստեղծի ծննդյան օրվան ընդառաջ, Արևմտյան դպրոցը հյուրընկալել էր Դեբեդ գյուղի մի խումբ ուսուցիչների և COAF կենտրոնի մասնագետներին։Մեր շրջիկ թատրոնի երկրորդ ներկայացումը կայացավ որպես նոր համագործակցության սկիզբ և որպես նվեր՝ մեր ամենայն հայոց բանաստեղծին։ Ամբողջական տեսանյութը՝ բլոգում