Օր տասներորդ
Ճամբարային երկրորդ շաբաթն ամփոփեցինք Դիջիթեք 2023 ստուգատեսի մասնակցությամբ։ Այս անգամ <Սովորող-սովորեցնող> նախագծով մեզ այցելել էին Քոլեջի մի խումբ սովորողներ։ Նրանք ներկայացրին Cup Cut մոնտաժային ծրագիրը, խոսեցին դրա առավելությունների մասին։ Այնուհետև ճամբարականները բաժանվեցին խմբերի և սկսեցին ծրագրի գործնական կիրառությունը։ Արդյունքում՝ մի քանի փոքրիկ տեսանյութեր ստեղծվեցին, որոնք ճամբարականներին զվարճանք և հետաքրքրություն պարգևեցին։ Հանդիպումից հետո մի խումբ ճամբարականներ սկսեցին ոգևորությամբ և ինքնուրույն կիրառել նոր յուրացրած ծրագիրը՝ լուսաբանելով իրենց ճամբարային օրվա գործունեությունը։ Հաջորդ ճամբարային շաբաթվա ընթացքում սովորողները կամփոփեն և Դիջիթեք 2023 ստուգատեսին կներկայացնեն կատարած աշխատանքները։ Շնորհակալ ենք մեր ավագ ընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։
Ուսումնական աշխատանքի տեսապատումը` հղումով