Ուսումնական ճամբարների մեկնարկին զուգահեռ անցկացվում են Մուտքի ճամբարները, հենց այս ընթացքը լավ հնարավորություն է ծանոթանալու կրթահամալիրին և ընտրելու կրթական քո ինքնավարությունը։
Նոյը, հենց այդպես էլ որոշել է անել, երրորդ դպրոցի հարցում՝ չսխալվել և գալ իր երազանքների դպրոց։
Նոյ Հակոբյանը սովորում է 5-րդ դասարանում, շատ է սիրում կառուցողական խաղեր, լռակյաց է։ Իրեն համար բլոգ բացեցինք մուտքի ճամբարի երկրորդ օրը, այսօր իր մասին փոքր-ինչ գրեց այստեղ։ Լիահույս ենք, որ և՛ Նոյը, և՛ մենք կընկերանանք, կսիրենք միմյանց ու կշարունակենք աշխատել միասին։
Առաջարկում եմ ընթերցել Նոյի կողմից ինքնակենսագրական փոքրիկ նյութը։
Իր մասին՝ Նոյի բլոգում: