Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը կարդալուց հետո սովորողների հետ փորձեցինք պատրացնել այդ ամպերին, նրանց ընկերությունը, և ստացվեցին բազմաթիվ հետաքրքիր պատմություններ։

Սամվել Բաբաջանյան— Լինում են երկու չարաճճի սև ամպ։ Մի օր նրանք հանդիպում են։ Որոշում են ընկերանալ ու միասին չարաճճիություններ անել։ Հենց երեխաները իջնում էին բակ, ամպիկները միանգամից ուժեղ անձրև էին տեղում նրանց վրա։ Երեխաներն էլ ստիպված փախնում էին տուն։ Երբ հանգստացողները ծովափին պառկած հանգստանում էին, նրանք նորից գալիս էին ու փակում արևը։ Երբ գյուղացիները դաշտում աշխատում էին, նրանք կարկուտ էին տեղում ու փչացնում գյուղացիների բերքը։ Այս ամենը տե սնելով, արևը բարկացավ ու որոշեց պատժել ամպերին։ Նա իր շողերով այնքան ուճեղ տաքացրեց ամպերին, որ նրանք արևահարվեցին։ Այդ օրվանից ամպիկները էլ չարաճճիություն չարեցին։

Սարգիս Վարդանյան— Մի անգամ սևամպն ու սպիտակը վիճում են:Սև ամպը նեղանում է և սկսում է լաց լինել:Երկնքից անձրև է գալիս:Իսկ սպիտակ ամպը գրկում է նրան,որ բարիշեն:Վերջապես արև է լինում:

Արևիկ Մարտիրոսյան- Լինում են, չեն լինում երկու սև ամպեր են լինում: Նրանք ընկերներ են լինում: Մեկը թիկնած էր Արագածի վրա, իսկ մյուս ամպը թիկնած էր Աժդահակի վրա: Երբ կարոտած ընկերները տեսան իրար, ցանկացան գրկախառնվել: Նրանք կանչեցին քամուն.

-Հեյ քամի, մոտեցրու մեզ իրար:

Քամին ուժգին պտտվեց, պտտվեց, պտտվեց և ընկերներին մոտեցրեց իրար: Հենց այն պահին, երբ ընկերները գրկախառնվեցին, երկինքը որոտաց, և կայծակը հարվածեց գետնին: Ընկերները ուրախությունից արտասվեցին և հորդառատ անձրև սկսեց: Դաշտ ու անտառ հագեցրեցին իրենց ծարավը:

Մանուել Վարդանյան— Կար-չկար երկու սև ամպ կար, նրանք միշտ լացում էին, համ ամառը, համ ձմեռը, համ գարնաը, համ աշունը, որովհետև նրաց հետ սպիտակ ամպերը չէին ուզում ընկերություն անել:
Մեկ օր նրանց մոտեցան սպիտակ ամպեր, որոնք ուզում էին նրանց հետ ընկերություն անել: Նրանք շատ ուրախացան, լաց եղան երջանկության անձրևով, երկրին ծիածան նվիրեցին և իրենց գույները ուրախությունից փոխեցին:

Միքայել Քեշիշյան — Լինում է չի լինում երկու սև ամպ է լինում։ Երկու սև ամպերը եղբայրներ են լինում։ Նրանք շատ չար էին ու անընդհատ չարություններ էին անում, երկնքում ամեն ինչ խառնում էին իրար։ Մի օր երբ դարձյալ որոշեցին չարություն անել ու այնքան կռվեցին իրար հետ, որ սարսափելի կայծակներ եղավ, ես նրանց հետ խոսեցի ու խնդրեցի, որ բարիանան։ Ամպիկները ինձ լսեցին, նրանք փոխվեցին և դարձան բարի։ Անգամ նրանց գույնը փոխվեց ու դարձան սպիտակ ու երկնագույն գեղեցիկ ամպիկներ, էլ մռայլ ու սև չէին։ Նրանք արդեն շատ բարի են ու շատ են սիրում միմյանց։ Նրանք հասկացան, որ արևին չի կարելի նեղացնել ու փակել սենյակում, մինչև այդ շատ էին նեղացնում, չէին թողնում,որ արևը դուրս գար, իսկ հիմա սիրում էին նրան և հասկացան, որ արևն իրենց քույրիկն է։ Իսկ քույրիկին նեղացնել չի կարելի։ Բացի, որ սիրեցին, սկսեցին արևին պաշտպանել։ Արևն էլ ուրախացավ ու ջերմացավ։ Արևի ջերմությունից ծառեն ու ծաղիկները ծաղկեցին, թռչյունները երգեցին ու աշխարհը գեղեցկացավ։

Շուշան Հակոբյան— Լինում են չեն լինում երկու սև ամպեր, նրանք շատ կռվարար էին և նրանց անուններն էին Թոմիկ և Պետրիկ։ Մի օր, երբ արևոտ էր, Թոմիկ ամպիկը շատ ջղայնացած էր, նա մտավ սենյակ, իսկ Պետրկ ամպիկը հարցրեց Թոմիկին, թե ինչ է պատահել։ Թոմիկը ասաց, որ նրան խանգարում է Պետրիկը, իսկ Պետրիկը ասում էր, որ չէ և այդպես սկսվեց անձրև գալ։ Պետրիկը ասում էր, որ քո պատճառով եկավ անձրևը, իսկ մյուսը կրկնում, որ չէ քո պաճառով և այդպես նրանք շարունակեցին կռվելը անդադար։

Դավիթ Գևորգյան — Երկու սև ամպ անձրև են նվիրում ու երեխաները գնում են տուն։ Ամպերը մենակ մնալով սկսում են լացել։ Մի երեխա դուրս է գալիս ու ասում՝ անպիտան ամպեր, գնացեք, արևին ճանփա տվեք, թողեք բակում խաղանք։ Ամպերը գնում են տխուր-տխուր, հետո երեխաները նորից իջնում են բակ խաղալու։ Ամպերը նորից գալիս են ու կայծակ անում։ Երեխաները կրկին գնում են տուն։ Հետո մի ուրախ տղա իջնում է բակ ու ասում ամպերին՝ եկեք ընկերանանք։ Ամպերը դառնում են սպիտակ ու նրանք սկսում են խաղալ։ Վերջ։😊😊🤣❤️🤑😃

Հարություն Մկրտչյան — Երկնքում ապրում էին երկու սպիտակ ամպ։ Սպիտակ ամպերի հետ ոչ մեկ ընկերություն չէր անում։ Ամպերը տխրեցին և սևացան։ Երբ նրանք իրար կպնում էին, շատ ուժեղ ձայներ էին գալիս ու շատ ուժեղ անձրև էր սկսվում։ Մարդկանց դա շատ հոգնեցրել էր և նրանք որոշեցին ամպերին նվեր տալ մի տնակ։ Երբ մարդիկ ամպերին տվեցին նվերը, ամպերը նորից սպիտակեցին և ուրախացան, իսկ բարձր ձայների փոխարեն սկսեցին երգել գեղեցիկ երգեր։

Եվա Գասպարյան — Երկու սև ամպ եղբայրներ էին, նրանք միշտ վիճում էին անձրևից առաջ։ Մեկն ասում էր, որ ինքը ավելի շատ ջուր ունի, իսկ մյուսը ասում էր, որ ինքը ավելի շատ ջուր ունի։ Մայր ամպը միշտ խրատում էր։ Դուք եղբայրներ եք չպետք է վիճեք այլ պետք է իրար պաշտպանեք։ Մի օր կայծակ կհարվածի ձեզ և ձեր ջուրը կթափվի։

Ալիսա Խուդոյան — Երկու սև ամպ կարծես անբաժան եղբայրներ լինեն: Նրանք միշտ միասին են: Երբ գալիս է աշունը, սկսվում են քամիները: Քամին, տեսնելով երկու սև ամպերին, անընդհատ փորձում է բաժանել նրանց: Նա նախանձում է երկու սև ամպերին, որովհետև նրանք միշտ միասին են, իսկ ինքը միայնակ:

Արթուր Մկրտչյան — Կային երկու սև ամպեր։ Նրանք միշտ միասին էին։ Մի օր նրանք վիճեցին իրար հետ։ Նրանք բաժանվեցին և գնացին տարբեր սարեր գտան։ Նրանք շատ տխուր էին և անընդհատ լացում էին, բերելով սարերին անձրև։ Արդեն ամառ էր և նրանք հաշտվեցին և ուրախ ապրեցին իրար հետ։

Ռուբեն Գրիգորյան — Երբ երկու սև ամպիկ եղբայները քայլում էին իրենց երկրում, Կայծակ եղբայրները նեղացրեցին փոքրիկ ամպիկին։ Այդ ժամանակ ամպիկը սկսեց լաց լինել և ուժեղ անձրև սկսեց։
Երկու տղաներ, որոնք ուսումնասիրում էին երկիր մոլորակը, նայեցին իրենց կախարդական գրքում և տեսան, որ անձրևը դադարեցնելու համար պետք է ունենալ գնդակ ու հասնել ամպիկին։
Երբ հասնեն ամպիկի մոտ, պետք գնդակը այնպես տշեն, որ կպնի ամպիկին ու շրջվի ուրախ կողմի վրա։

Միա Ալավերդյան — Քամին քշում էր երկու սև ամպ։ Նրանք չէին պոկվում իրարից, միասին քշվում էին հեռու։ Ամպերը իրար հետ խաղում էին, երգում և ուրախանում։ Երբ շատ ուրախացան և բարձր ծիծաղեցին, կայծակ առաջացավ։ Կայծակից հետո հորդ անձրև տեղաց։

Գոռ Շաշիկյան — Երկու սև ամպ հանդիպեցին և որոշեցին, այնպես անել, որ ուժեղ անձրև և կարկուտ բերեն։ Մթնեցին սևացան, բայց մեկ էլ հայտնվեցին քամին ու արևը։ Նրանք միասին որոշեցին այնպես անել, որ անձրև չգա ու երկու ամպն էլ խաղաղվեն։ Քամին փչեց և ցրեց գորշ ու մթնած ամպերին ու այդ պահին ծագեց արևը։ Երկու ամպն էլ ստիպված ցրվեցին և փայլատակեցին արևի շողերը։ Նրանք չկարողացան անել իրենց սև գործը։

Ավետ Բադեյան — Ժամանակին երկու  սպիտակ ամպ են լինում: Մի օր նրանք երկնքում խաղալիս են լինում և այդ ժամանակ քամին իր ամբողջ ուժով երկինք է բարձրացնում փոշին և նրանք դառնում են սև: Այդ օրվանից երկու սև ամպերը փորձում են մաքրել իրենց վրայից փոշին ու ամեն անգամ իրենց թափ տալու ժամանակ անձրև է թափվում:

Վանէ Տումանեան— Լինում են չեն լինում երկու սև ամպ են լինում, մեկը ուժեղ էր, մյուսը վախկոտ։ Ուժեղը միշտ գրկում էր վախկոտին և չէր թողնում մենակ։ Նրան ժպիտով ուրախացնում էր, որ չվախենա։ Քամին միշտ փորձում էր փչել, հեռացնել այս երկու ամպերին իրարից, բայց ուժեղ ամպը ձեռքը չէր թողնում և այսպես իրենք մնացին ընկերներ և քամին հոգնեց փչելուց, թողեց գնաց։

Արիանա Հարությունյան— Մի անգամ երկու սև ամպ իրար կպան: Այդ օրը շատ ցուրտ օր էր։ Ամպերը իրարից չէին բաժանվում, բայց քամի սկսվեց։ Քամին փորձում էր նրանց բաժանել։ Նրանք գրկել էին իրար, որ չպոկվեն, բայց քամին ավելի ուժեղ էր։ Սև ամպերը բաժանվեցին, բայց խոստացան, որ մի օր անպայման կհանդիպեն։

Ալեքսան Ավագյան -Լինում են երկու սև ամպ։ Նրանք եղբայրներ էին, որոնք մտել էին իրենց սենյակ և ջղայն դաս էին անում։ Նրանք ջղայնացել էին, որովհետև հայրիկը նրանց 2-ի համար պատժել էր։ Ամպերը սևացան և որոշեցին կատակ անել։ Նրանք զանգեցին իրենց դասատուին և ասացին, որ գա իրենց տան դուռը թակի և նրանք պարանով կիջնեն դուրս։ Դասատուն անհանգստացավ, որ կարող է վտանգավոր լինել։ Դասատուն եկավ և դուռը թակեց։ Ամպերը իջան և հայրիկը բացեց դուռը։ Այդ պահին ամպերը դուրս փախան ու ծիծաղից պայթեցին…

-Բմփ։

Դասատուն ու հայրիկն էլ իրենց հետ ծիծաղեցին։

Ալեքսանդր Փիրումյան— Աշնանային մի օր հանդիպեցին երկու սև ամպ։ Մեկը մյուսին ճանապարհ չէին տալիս, ճակատ- ճակատի խփեցին, ու սկսեց ուժեղ անձրև։ Այնքան ուժեղ էր անձրևը, որ երկիրը դողաց բա՜մբ։ Սկսվեց ուժեղ փոթորիկ, քամի։ Երբ ամպերը քամվեցին, անձրևը դադարեց։ Ամպերը սկսեցին վիճել՝ թե ով էր մեղավոր։ Վիճեցին-վիճեցին, հետո իրարից հեռացան։ Այդ ժամանակ արև դուրս եկավ, և երկնքում հայտնվեց ծիածանը։

Նկարի հեղինակ՝ Մանուել Վարդանյան

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։