4-րդ դասարանի սովորողները Սահյանի բանաստեղծությունների տրամադրությամբ կարճ ու գունեղ նկարագրել են իրենց բակի աշունը։

Ալիսա Խուդոյան— Ես շատ եմ սիրում մեր բակի աշունը: Ծառերի տերևները արդեն գունավոր են՝կարմիր,դեղին,նարնջագույն:Տերևների մեծ մասը արդեն թափվել են ցած: Ես սիրում եմ քայլել թափված տերևների վրայով:Ինձ դուր է գալիս տերևների խշխշոցը: Նաև սիրում եմ բակից տարբեր գույնի տերևներ հավաքել և տարբեր հետաքրքիր պատկերներ պատրաստել:Շատ սիրուն է մեր բակի աշունը:

Արթուր Մկրտչյան — Ես շատ եմ սիրում աշունը, որովհետև բնությունը շատ գունավոր է։ Մեր բակը շատ գեղեցիկ է աշնանը, քանի որ այնտեղ շատ գույներ կան։ Ծառերի տերևները տարբեր գույներով են ներկվում՝ կարմիր դեղին, նարնջագույն և մի քիչ կանաչ։ Գունավոր տերևները թափվում են խոտերի վրա։ Երբ մենք քայլում ենք թափված տերևների վրայով, դրանք խշխշում են, իսկ երբ ուժեղ քամի է լինում, տերևները քշում, տանում է հեռու։

Սամվել Բաբաջանյան — Մեն բակում դեռ աշնանային շունչ չկա, որովհետև մեր բակում չկան մեծ ծառեր, բոլոր ծառերը շատ փոքրիկ են։ Մենք ունենք այգեպան, ով մշակում է ծառերն ու ծաղիկները։ Մեր բակի հողը բերված է Հայաստանի տարբեր շրջաններից։ Եվ հիմա բակի տարբեր հատվածներում շատ տարբեր աշնանային ծաղիկներ են աճում։ Մեր թաղամասը նոր է կառուցված, ծառերը նոր ենք տնկել, բայց ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո, մեր բակում իսկական աշնանային շունչ կզգանք։

Հարություն Մկրտչյան — Մեր բակի ծառերը սկսել են դեղնել, տերևները թափվում են, խոտերը դեղնել են։ Ծիտիկները չեն երևում և առավոտյան էլ չեն երգում։ Ծաղիկների մեծ մասը էլ չի ծաղկում։

Արիանա Հարությունյան— Մեր բակում աշնանը մռայլ է, տերևաթափ է, արագ-արագ տուն են վերադառնում կծկված անձրևի տակ մնացած բակի հարևանները, կատուները փիսիկներին իրենց շուրջը հավաքած անձրևից թաքնվում են ավտոմեքենաների տակ։ Բակում խաղացող երեխաներ գրեթե չկան։

Ալեքսանդր Փիրումյան— Այս տարվա աշունը շատ ջերմ է և արևը շատ է տաքացնում։ Տերևներն իրենց գույնը չեն փոխել, որովհետև արևը շողում է։ Միայն վերջին երկու օրն է, որ օդի ջերմաստիճանը իջել է, և մի քիչ ցրտել է։ Կիրակի օրը անձրև էր։ Արդեն զգացվում էր աշնան հոտը։

Դավիթ Տոնոյան— Մենք ունենք սիրուն դեղին այգի։ Երբ անձրև է գալիս, այգու գույները խտանում են և գեղեցկանում։ Երբ անձրևը երկար է լինում, ես իջնում եմ բակ ու խաղում ցեխերով։

Միքայել Քեշիշյան — Իմ բակի աշունը անքան էլ գեղեցիկ չէ, տխուր է։ Ծառերը արդեն տերևաթափ եղած են, ու տերևները դեղնել են։ Իսկ քամու ժամանակ փոշին ու հողը չորացած տերևների հետ պտտվում են օդում։ Ես սիրում եմ, որ աշունը բազագույն է լինում, տերևները տարբեր երանգներ են ստանում։ Իսկ իմ բակում այդպես չէ։

Մանուել Վարդանյան— Մեր բակի աշունը մի փոքր տխրեցնում է ինձ, բայց այն շատ գեղեցիկ է:Մեր ծառերը դեռ կանաչ են, բայց դեղին և նարնջագույն տերևները արդեն երևում են: Մեր բակում կա լողավազան, որը մենք արդեն, ցավոք, դատարկել ենք: Այնտեղ կան շատ ծաղիկներ, բայց այդ ծաղիկները արդեն թառամում են: Բնությունը կարծես թե պատրաստվում է երկարատև քնի: Ահա ինչու մեր բակի աշունը միգուցե շատ գեղեցիկ է, բայց ինձ մոտ առաջացնում է տխրություն։

Ավետ Բադեյան- Իմ պատուհանը նայում է եկեղեցու բակին: Այն շատ գեղցիկ է տարվա բոլոր եղանակներին, բայց հատկապես՝ գարնանը և աշնանը: Գարնանը շատ գեղեցիկ ծաղկում են ծիրանենիները ,իսկ աշնանը բոլոր ծառերի տերևները ստանում են տարբեր գույներ, որը կարծես հագուստ լինի ձմեռնամուտին: Ես շատ եմ սիրում մեր բակը իր գեղեցկությամբ:

Վանէ Տումանեան— Մեր բակի տարբեր ծառերը աշունը կդիմավորեն տարբեր գույներով՝ դեղին, կարմիր, կանաչ, նարնջագույն։

Ռուբեն Գրիգորյան — Հիմա իմ բակում նոր սկսվող աշուն է։ Իմ բակում շատ ծառեր չկան։ Նոր — նոր ծառերը սկսել են դեղնել։ Աշունը տարվա ամենագունավոր ու սիրուն եղանակն է։ Ու հենց, որ բոլոր ծառերը իրենց գույները փոխեն, կսկսի իսկական տեևաթափ։

Շուշան Հակոբյան- Մեր բակում կան շատ ծառեր։ Մեր բակում կան շատ ծառեր։ Նրանց տերևները դեղնում են։Մեր բակում աճում է ընկույզի ծառ։Ծառի վրայի ընկույզները արդեն հասել են և թափվում են գետնին։Ագռավները կտուցով բռնում են ընկույզը, թռչում են դեպի երկինք և այդ բարձրությունից գցում են ընկույզը գետնին։ Ընկույզը կոտրվում է, իսկ ագռավը ուտում է միջուկը։ Ահա այսքան խելացի են ագռավները։

Գոռ Շաշիկյան — Իմ բակի աշունը գեղեցիկ է։ Արդեն շատ ծառեր դեղնել են, աշնան գույներ են ստացել։ Սկսել են չորանալ ծառերը և շատ սիրուն տերևաթափ է լինում։ Բակում շատ եմ սիրում քայլել, երբ ոտքերիս տակ խշխշում են չորացած և դեղնած տերևները ։ Աշնանը իմ բակը այս տեսքն է ստանում։

Նկարի հեղինակ՝ Միքայել Քեշիշյան

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։