Կոմիտասի թանգարանում լինել, տեսնել այն ամենն, ինչ կապված է Կոկիտասի և նրա կյանքի հետ, ունկնդրել նրա ոգեթով ձայնը, մեծագույն հաճույք է։ Հոկտեմբերի 7-ին երաժշտության դասավանդող Աչեր Բաստաջյանի հետ 4․3 դասարանի սովորողներին տարել էինք Կոմիտասի թանգարան՝ ամփոփելու «Կոմիտասյան օրեր» նախագիծը։ Թեև Կոմիտասը թանգարանում մեկ ժամ էլ չի ապրել, բայց հոգատար ու սիրող ձեռքերում թանգարանը շունչ է առել, և այցելուներին դիմավորում է կենդանի միջավայրում՝ փոխանցելով մեծանուն երգահանի թողած սերն ու ջերմությունը։
Թանգարանի կարևոր ավանդույթներից է, որ այցելուները պետք է միասին թանգարանի հարկի ներքո կատարեն Կոմիտաս /տեսանյութի հեղինակ Աչեր Բաստաջյան/
Թանգարանից հետո սովորողների հետ այցելեցինք Կոմիտասի շիրիմին, միասին կարդացինք և երգեցինք նրա ստեղծագործությունները։
Օրվա մասին կարդացեք նաև սովորողների բլոգներում՝ Գոռ Շաշիկյան, Ալիսա Խուդոյան, Եվա Գասպարյան, Արթուր Մկրտչյան, Աշոտ Գրգորյան, Լանա Հավհաննիսյան, Ալեքսանդր Փիրումյան, Արիանա Հարությունյան, Եվա Բաբաջանյան, Արշի Բաբայան։