2022-2023 ուսումնական տարին սկսել ենք բարձր տրամադրությամբ, հրաշքի և նոր տպավորությունների մեծ ակնկալիքներով:

«Ուսումնական ամառ » նախագծի շրջանակներում առաջին դասարանի սովորողների հետ սովորել ենք ներկայանալ, հաշվել, տարբերակել և անվանել գույները՝ խաղերի և երգերի ուսուցանման միջոցով:

 

 

 

 

 

 

 

Երկրորդ դասարանի սովորողների հետ բեմադրել ենք «The baby elephant» ներկայացումը՝ զարգացնելով Անգլերենով լսելու, հասկանալու, խոսելու հմտությունները, ինչպես նաև դրսևորել ենք բազմաթիվ ստեղծագործական մոտեցումներ՝ աշխարհում  մեկ կաթիլ քաղցր սեր ավելացնելով:

 

 

 

Սովորել ենք հետաքրքիր  բանաստեղծություն և երգ

 

 

Սակայն ամենակարևոր բանը, որ  մեզ մոտ  ստացվել  է, դա համատեղ աշխատելու և  հաղորդակցման քաղցր հմտություններ ձևավորելն  է: Սովորողների հետ ընկերացել ենք և միասին ուսումնական անկրկնելի ճանապարհ ենք անցնելու:

Սիրով ՝ Արևմտյան դպրոց պարտեզի անգլերեն լեզվի ուսուցչուհի՝ ընկեր Հասմիկ

 

 

By Հասմիկ Սարիբեկյան

Մասնագիտությամբ և արյան կանչով՝ մանուկների ընկեր...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։