Այսօր մեր հյուրն էր սաներին ծանոթ ու արդեն սիրելի դարձած Էրիկի մայրիկը` Լուսինեն։ Համով-հոտով զրույցով թխեց կարմրաթուշ վաֆլիները։ Սաները դարձել էին խոհարարներ։ Սկզբում ալյուրով խաղացին` ճակատով, քթով ամբողջովին ալյուր դառնալով։ Այնուհետև մեր հյուրի օգնությամբ թխեցինք կարմրաթուշ վաֆլիները և համտեսեցինք։