Ամառային մաթեմատիկական ճամբարի շրջանակներում Միջին դպրոցում հանդիպեցին Եղեգնաձորի դպրոցի 5-8-րդ դասարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 5-8-րդ դասարանի սովորողներ, որոնց միավորում էր մաթեմատիկայի ոչ ստանդարտ խնդիրների հանդեպ ունեցած սերն ու հետաքրքրությունը։ Սովորողների հետ իրականացրեցինք «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա» նախագիծը, որի շրջանակներում սովորողները մասնակցեցին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղ-վիկտորինային։ Որից հետո միասին լուծեցինք ու քննարկեցինք մաթեմատիկայի ֆլեշմոբը։ Ֆլեշմոբի խնդիրները ընտրել էինք մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբների 2-րդ և 3-րդ մակարդկաներից։ Սովորողները բավականին ակտիվ էին ու պատրաստակամ։
Շարունակությունը՝ բլոգում։