«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հունիսի 13-24-ը գործում է որպես 4-11-րդ դասարանցիների սովորողների նախասիրությունների զարգացման բաց ճամբար։ Հրավիրում ենք ՀՀ մարզերի դպրոցների 4-11-րդ դասարանցիներին՝ եռօրյա հավաքներով մասնակցելու ճամբարին։
Ճամբարի ուղղությունները՝
- Արվեստի փառատոն
- ՏՀՏ, ինժեներական ստեղծագործություն
- Մայրենի և օտար լեզուներ-լեզվագործունեություն
- Կինո-ֆոտո
- Մաթեմատիկական
Բովանդակությունը՝
- ստեղծագործական նախագծեր
- հանդիպում-վարպետության պարապմունքներ մասնագետների հետ
- համերգ-ներկայացում-ցուցադրություններ
- երաժշտության-ծեսի պարապմունքներ
- մարզական պարապմունքներ, խաղեր
- «Սովորող-սովորեցնող» նախագծով պարապմունքներ
Ճամբարի օրացույցը՝ այստեղ:
Մարզերի սովորողների մասնակցության պայմանները՝
- մասնակցության համար 4-11-րդ դասարանցին լրացնում է մասնակցության հայտը.
- մասնակիցը մարզից հասնում է կրթահամալիր և վերադառնում է իր միջոցներով.
- կրթահամալիրը հոգում է ուսումնական, սննդի ծախսերը, կազմակերպում է գիշերակացը։
Ճամբարի մասին լուսաբանումները, արդյունքները՝ mskh.am-ում, ուսումնական բլոգներում, սոցցանցում