Մայիսյան 17-րդ ամենամյա հավաքի շրջանակներում, Հարավային դպրոցի մայրենիի դասավանդող՝ Անահիտ Հովսեփյանի և հինգերորդցիների հետ ամփոփեցինք <Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց> ընթերցողական նախագիծը։ Մեր ընթերցողական-հայրենագիտական քայլքը համակարգում էր սիրելի հայրենագետ՝ ընկեր Սոնան։ Ճամփորդական երթուղին սկսեցինք Չարենցի տուն թանգարան այցելությունից։ Թանգարանային այցելությունը տպավորիչ էր և՛ մեր, և՛ թանգարանի աշխատակիցների համար, քանի որ մենք այն նշանավորեցինք չարենցյան ընթերցումներով և միասնական երգով։ Ճամփորդությունն ամփոփեցինք Հրազդանի կիրճում՝ խմբային և անհատական գեղեցիկ ընթերցումներով։ Տե՛ս հղումով

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։