Հանրապետությունով մեկ ապրիլի վերջին շաբաթ օրը հայտարարված էր մաքրության, ծառատունկի օր։ Արևմտյան դպրոցն իր ծնողական, ուսուցչական համայնքով միացավ շաբաթօրյակին, որն ամփոփեցինք փոքր հյուրասիրությամբ և պարերով։

Շաբաթօրյակի արդյունքում մաքրեցինք մեր դպրոցի ներսն ու դուրսը։

Տնկեցինք 200 չափ ծաղիկների սածիլներ, մի քանի թփեր

Տնկեցինք նաև 12 խնձորենու տնկի։

Բոլորը ոգևորված էին իրենց աշխատանքով․ առջևում ավելի բարդ աշխատանք է սպասում․ տնկիների, ծաղիկների խնամքը, որպեսզի գալիք շոգերին դիմանան և ապահով հասնեն մինչև աշուն։

Օրվա աշխատանքների լուսաբանմանը կարող եք հետևել Աննա Վարոսյանի բլոգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։