Այսօրվա օրը իմ կարծիքով անմոռանալի էր: Այսօր իմ ճամբարային երրորդ օրն է: Մեր օրը ինչպես միշտ սկսվում է ճամբարային ուրախ տողանով: Այսօրվա մեր տողանը նկարահանվել է և այն դուք կարող եք դիտել մեր ենթակայքում: Մենք միասին երգեցինք, պարեցինք և ուրախացանք: Մենք բարձրացանք դասասենյակ, որտեղ խաղացինք վիկտորինա: Մենք բաժանվեցինք տարբեր խմբերի, որից հետո ընկեր Արմինեն մեզ հարցեր էր տալիս և մենք պետք է ժամանակի ընթացքում պատասխանեինք այդ հարցերին: Վերջում հաղթեց մեր խումբը՝ 15 միավորով: Իսկ հետո մենք հարսանեկան երգեր երգեցինք ընկեր Նարինեի հետ՝ կրկնեցինք մեր անցած երգերը և նաև սովորեցինք նորերը: Ես շատ եմ սիրում երգել: Հետո գնացինք խոհանոց և այնտեղ ընկեր Անուշի օգնությամբ թխեցինք համեղ տարեգաթա:
Շարունակությունը՝ բլոգում