«Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)/քաղաքային քայլ» նախագծի շրջանակներում այցելեցինք Հ․ Թումանյանի տուն-թանգարան։ Գիդ ուղեկցորդի օգնությամբ ավելի մանրամասն ուսումնասիրեցինք Հ․ Թումանյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Որից հետո դիտեցինք նրա կյանքն ու գործունեությունը նկարագրող ֆիլմ։ Թանգարանային շրջայցից տպավորված իրականացրեցինք քաղաքային ընթերցումներ։ Սովորողներն ընթերցում էին Հ․ Թումանյանի ստեղածագործություններն ու քառյակները։ Տեսաֆիլմը՝ Արմինե Աբրահամյանի բլոգում։
Նախագծի շրջանակներում սովորողներն ուսումնասիրել են Հ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները: Կազմել ու լուծել են մաթեմատիկական խաչբառ, որի ծածկագիրը կամ պատասխանը Հ. Թումանյանի որևէ հեքիաթի վերնագիրն էր: Սովորողները կազմել ու լուծել են նաև Հ. Թումանյանի հեքիաթների հիման վրա կազմված խնդիրներ:
Ճամփորդության մասին ավելի մանրամասն՝ բոլոգում։