<< Սովորող սովորեցնող >> նախագծի շրջանակներում այցելեցինք տեխնոլոգիայի լաբորատորիա՝ ընկեր Զառայի մոտ, և մեր ավագ ընկերների հետ մեծ հավեսով պատրաստեցինք կավե խխունջիկներ:
Նախ ընկեր Զառան ծափխաղի միջոցով ծանոթացավ երեխաների հետ, ապա ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց կավե խխունջիկի պատրաստման ձևը. չնայած որ, ընկեր Զառայի՝ արդեն վարպետ դարձած երեխաները, լիովին տիրապետում էին գործին, և մեծ համբերատարությամբ ու հաճույքով օգնում էին փոքրերին: