Արևմտյան դպրոցում հունվարի 29-ին դասավանդողներին ուղարկվել է հարցաթերթիկ և առաջարկվել առաջադրել մանկավարժական աշխատողի երկու թեկնածություն, ովքեր չեն լինի Արևմտյան դպրոցից։
Ծնողական անդամի ընտրությունը կայացել է երկու փուլով․ առաջին փուլում ներկայացվել են Արևմտյան դպրոցի մանկավարժական խորհրդի առաջադրած 4 թեկնածուները՝ Էլեն Արզումանյան, Լուսինե Մարգարյան, Կարինե Մարտիրոսյան, Վերգուշ Բարեղամյան։ Քվեաթերթիկում եղել է ինքնաառաջադրվելու կամ սեփական թեկնածուին առաջադրելու հնարավորություն։
Երկրորդ փուլում քվերակությանը մասնակցել են առաջին փուլում առավել ձայներ հավաքած Լուսինե Մարգարյանը և ծնողական համայնքի կողմից առաջադրված Շուշան Դոյդոյանը։
Կրթահամալիրի կառավարման խորհրդի արդյունքներն ամփոփվելու են փետրվարի 3-ին՝ 21։00։ Այս պահի դրությամբ արդյունքներն այսպիսին են։
Մանկավարժական անդամ․/առավել ձայներ հավաքած երեք թեկնածուներ/
Հերմինե Անտոնյան- 10 ձայն
Լիլիթ Յախինյան — 10 ձայն
Արմինե Մովսիսյան — 11 ձայն
Ծնողական անդամ․
Լուսինե Մարգարյան- կողմ քվեարկողներ 56․4%
Շուշան Դոյդոյան — կողմ քվեարկողներ 78․2%