Նախագիծն՝ այստեղ։
«Մրցույթ-վիկտորինա» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցում հանդիպեցին Արևմտյան, Արևելյան և Հարավային դպրոցների մաթեմատիկայի ջոկատները։ Ճամբարականներից կազմված թիմերը մասնակցեին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղ-վիկտորինային,
որից հետո՝ խաղ լուցկու հատիկներով տրամաբանական խաղին։ Նախագծի շրջանակներում թիմերը, իրար հետ քննարկելով, բանավոր առաջարկում էին խնդիրների լուծման իրենց եղանակները։
Խաղի արդյունքում թիմերը միաձայն համարեցին, որ հաղթեց ընկերությունը, հաղթեցին բոլորը։
Եվ, իրոք նման հանդիպումների գլխավոր նպատակը հաղթանակը չէ, այլ միասին մտածելու, միմյանց լսելու կարողությունների ձևավորումն ու զարգացումը, քննադատական և ինքնաքննադատական մտածողության, ինչպես նաև սովորողների համագործակցային կարողությանների ձևավորումը։
Նկարաշարը՝ բլոգում։