Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն նախագծային շաբաթվա ընթացքում իրականացրեցինք միասնական ծառատունկ: Արևմտյան դպրոցի ներքին բակերը, չնայած հարուստ են պտղատու ծառերով, նախորդ ծառատունկից ծառեր կան, որ չեն կպելկամ աճը կանգնել էր: Չորացածները՝ փոխարինեցինք նոր տնկիներով, այլ տարածքներում նույնպես տնկեցինք: Մեր այգեպան ընկեր Հրանտը մեզ աջակցում և խորհուրդներ է տալիս ամեն հարցում՝ ինչպես ճիշտ օգտագործենք բահը՝ չվնասելով կողքի ծառերի արմատներին, որտեղ տնկենք, որ ավելի սիմետրիկ լինի, հեռավորություն պահպանենք:Այդ օրը մեզ միացան նաև Արևմտյան դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները՝ ընկեր Վարդուհու հետ, և իրենց աջակցությամբ գործը շատ ավելի հեշտ եղավ, փոսերը ավելի արագ փորեցինք: Այդ օրը տնկել ենք շուրջ 10 պտղատու ծառ՝ խնձորենի, սալորենի, դեղձենի: Սովորողները նաև թփեր՝ մոշ, ազնվամորի և մասրենի են բերել իրեն այգիներից, որոնք նույնպես իրենց տեղը անպայման կգտնեն մեր այգում: