1-12-րդ դասարանցի այն սովորողներին, ովքեր կրթահամալիր տեղափոխվելու ցանկություն, մտադրություն ունեն:
Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-12-րդ դասարանի սովորողը, մասնակցում է հնգօրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:
Հարգելի՛ 1-5-րդ դասարանցի, Արևմտյան դպրոց-պարտեզում գարնանային նախագծային ճամբարի ընթացքում Մուտք կրթահամալիր ճամբարին կարող եք մասնակցել մարտի 26-30-ը: Մասնակցության համար հարկ է լրացնել էլեկտրոնային հայտը:
Ճամբարի բովանդակությունը
- սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
- մեդիահմտություններ. բլոգավարություն
- երգ-պար-պարերգ
- մարզական գործունեություն
- ընթերցում
- ճամփորդություն
- նախագծեր ուսումնական ագարակում
- պարտիզապուրակային գործունեություն
- Ծաղկզարդ-Զատիկ համայնքային ծես
Մեր հասցեն՝ ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 38/1, հեռ. 74 21 72 , 094 56 76 49, էլ. փոստ՝ [email protected], [email protected] :