Ուսուցումն արդյունավետ է, երբ հետաքրքրում և ոգևում է սովորողին։ Գրանանային ծառատունկի ընթացքում ուրախությամբ գրանցեցինք, որ 5-րդ դասարանի տղաները հմուտ պարտիզպանի նման գիտեն, թե ինչպես պետք է ծառ տնկել, ինչ կարևոր պահանջներ պետք է պահպանել մրգատու տնկիները հողի մեջ դնելուց առաջ։ Այս բոլոր գիտելիքները նրանք ձեռք են բերել իրենց դասավանդողների հետ ծառատունկի ընթացքում․ միայն մայիսի ընթացքում ծնողների և սովորողների համատեղ ուժերով Արևմտյան դպրոցի բակում 50 նոր ծառ է տնկվել։
Կարևոր է առանձնացնել նաև այն, որ սովորողները ոչ միայն տնկում են ծառերը, այլ ամենայն պատասխանատվությամբ հետևում և խնամում դրանք։ Առավոտյան ժամերին բակով մեկ կարելի է տեսնել սովորողնրի տարբեր խմբեր․ տղաների մի խումբ ջրում է նորատունկ ծառերը, մի քանի աղջիկ՝ ծաղիկներն ու վարդերը, մի խումբ սովորողներ հավաքում են բակի աղբը, իսկ մյուսները կապում և ամրացնում են ցանած կանաչ խոտը պաշտպանող թելային պատնեշները։