Օրերս առիթ ունեցանք հյուրընկալելու ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի և երիտասարության պալատի գեղարվեստական ղեկավար Նարինե Քոչարյանին, ով այս պահին հետազոտություն է անում դպրոցներում, թեման` «Սովորողի ինքնագնահատական» , որը հաճախ կախված է գնահատման համակարգից։ Թեման իր դիպլոմային աշխատանքի համար է։ Նարինեին հետաքրքրել էլ պետական այլընտրանքային ծրագիր ընտրած սովորողի ինքնագնահատականը, կրթահամալիրում սովորողի գնահատման ալընտրանքային, անհատական մոտեցումը, որը պայմանավորված չէ միայն նիշով։
Նարինեն մասնակցեց ուսումնական ժամերգությանը, այնուհետ քայլելով՝ Սասնալանջով, Մայր դպրոցով հասանք Արևմտյան դպրոց։
Ծանոթացանք դպրոցին, շրջեցինք տարածքով, եղանք ուսումնական ագարակում։ Ներառող և բաց միջավայրը, ըստ Նարինեի, սովորողի ինքնագնահատականի ձևավորման կարևոր բաղադրիչներն են։
Մասնակցեցինք նաև Մեդիաուրբաթ-համերգին։
Օրն իսկապես հագեցած ստացվեց մեր հյուրի համար։ Լիահույս ենք, որ կհանդիպենք արդեն մեր սիրելի Արցախում, Ստեփանակերտում։
Նյութը՝ բլոգում։