Month: Հոկտեմբերի 2018

Թթուդրիկը մեր դասարանում

Նախագծային ուսուցման շաբաթվա նախագծերից մեկն ամենասպասված և ամենաուրախ Թթուդրիկն է: Նախապատրաստական աշխատանքների, Նարեի և Օթարիի տատիկի խորհուրդների, Թթուդրիկի մասին պատմող տեսանյութի, Խատուտիկ ռադիոյի եթերի և սովորողների պատումների մասին՝ բլոգում:

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար. ընդհանուր պարապմունք

Նախավարժանք— պատասխանատու՝ Դիաննա Ղազարյան Կոմիտասյան կատարումներ՝ նվագակցում են Արփինե Կիրակոսյան և Սոֆյա Գրիգորյանը Երգուսուցում՝ «Հաց կը թխեմ», «Ցորեն եմ ցանել», «Բաղը  քաղինք» Պարուսուցում՝ Կռնկավե (Ղռունկ պար), Շավալի

Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը

Արևմտյան դպրոցի  սովորողները  մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության  ժամին   իրականացրեցին         <<Մեզ  շրջապատող  ուղղանկյունանիստերը>> նախագիծը։ Նախագծի ընթացքում սովորողները  իրենց  ձեռք  բերած գիտելիքները կիրառեցին առօրյայում։ Շարունակությունը՝ բլոգում։  

Լավաշթխիկ

Այս շաբաթվա ընթացքում մեր դասարանում  իրականացրինք «Լավաշթխիկ» նախագիծը, որն ամփոփվեց կրթահամալիրի ագարակում՝ իսկական լավաշթխիկով: Տեսանյութը՝ բլոգում: