Շատախոս ռադիո # 11
Շատախոսիկներն այս թողարկման ընթացքում պատմում են իրենց անցկացրած ամառվա մասին: Բարի ունկնդրում.
Շատախոսիկներն այս թողարկման ընթացքում պատմում են իրենց անցկացրած ամառվա մասին: Բարի ունկնդրում.
Երկարացված օրվա ճամբարականները լողում ու վայելում են աշնանային պայծառ օրերը.
Սկսվեց նոր ուսումնական տարին իր հետ բերելով բազում մանկական ժպիտներ ու փայլուն աչուկներ: Սովորողների հետ օրը նշանավորեցինք քաղաքային թափառումներով:
Մեր 10-րդ ռադիոեթերը շատախոսիկները նվիրեցին իրենց ուսումնական առաջին օրվան: Պատմեցին իրենց օրվա մասին, կիսվեցին իրենց տպավորություններով, հույզերով ու զգացմունքներով:
Ամառային հինգ հեքիաթային օրեր, հինգ գունեղ ու անմոռանալի օրեր, որոնք միշտ կմնան ճամբարականների սրտերում ու հոգիներում: Այսօր շաբաթվա վերջին օրն է, որն անցավ անպատմելի հետաքրքիր, հավես:
Այնքան մանկություն ու մաքրություն կա ճամբարում, ազնվություն, չարաճճիություններ, հուզմունք, խինդ ու ծիծաղ ու սեր, սեր, սեր, սեր:
Օրն այսօր շատ բազմազան ու բազմաբովանդակ էր, որն հագեցած էր անմոռանալի պահերով:
Արևմուտքի ճամբարն անցնում է շատ բուռն, երեխաները գալիս են բարձր տրամադրևությամբ ու ողջ օրն էլ շարունակվում է այդ բարձր տրամադրության ներքո:
Ամառային այս պայծառ օրերին մեր ամառային հյուրընկալ ճամբարը կտրում է երեխաներին իրենց միագույն առօրյայից ու տալիս գունեղ տրամադրություն ու անմոռանալի պահեր:
Այսօր ճամբարի վերջին օրն էր, որը վերածվեց պղպջակատոնի: