Author: Մայրանուշ Համբարձումյան

Երկարացված օրվա ռադիո #23

Երկարացված օրվա ռադիոն պատրաստել ենք Հայաստանի Պատմության թանգարանից, որտեղ մենք ծանոթացանք Քարե դարի ժամանակաշրջանի հետ, իսկ վերջում սովորողներն իրենց ձեռքերով կավից պատրաստեցին գեղեցիկ կավե ամաններ։ Հաղորդավարներ՝ Մարիա Պետրոսյան, Վահե Ղարիբյան։…

Երկարացված օրվա ռադիո #21

Մեր կրթահամալիրում թումանյանական օրեր են․ ուստի այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ վայելեցինք մեր դպրոցի դասավանդողների կողմից ընթերցած Թումանյանի քառյակները։ Հաղորդավարներ՝ Լուսե Հարությունյան, Արեգ Միրաքյան, Էրիկ Գիժլարյան։

Երկարացված օրվա ռադիո #19

Այս շաբաթվա երկարացված օրվա ռադիոն բացահայտում է, թե ի՞նչ հետաքրքիր գործունեությամբ են զբաղված Արևմտյան դպրոցի ճամբարային ջոկատները։ Հաղորդավարներ՝ Մարիա Մելիքյան, Վիկտորյա Պետրոսյան։ Նյութը՝ բլոգում։

Երկարացված օրվա ռադիո #18

Ղափամայի ծեսին ընդառաջ՝ երկարացված օրվա ռադիոն անդրադարձավ դդմի օգտակար հատկություններին և ղափամայի պատրաստման մանրամասներին։ Հաղորդավարներ՝ Նատալի Ադիբեկյան, Դավիթ Հովհաննիսյան։ Նյութը՝ բլոգում։

Երկարացված օրվա ռադիո #17

Երկարացված օրվա ճամբարականների այս տարվա առաջին եթերն արդեն պատրաստ է։ Այն մասին, թե ինչպե՞ս դիմավորեցին 2023 թվականը մեր սեբաստացի ընկերները, լսե՛ք այսօրվա մեր եթերում։ Հաղորդավարներ՝ Վիկտորյա Մելիքյան, Վահե Ղարիբյան։

Ամանորյա տոնական գուլպա մեր ձեռքերով

Երկարացված օրվա ճամբարականները գրեցին իրենց նամակները Ձմեռ պապին և տեղափոխեցին իրենց ձեռքով պատրաստած ամանորյա տոնական գուլպայի մեջ։ Դե ինչ, անհամբեր սպասում ենք մեր նվերներին: Նյութը՝ բլոգում։

Երկարացված օրվա ռադիո

Երկարացված օրվա ճամբարականներին շատ էր հետաքրքրում՝ արդյո՞ք մեծերն էլ են նամակ գրում Ձմեռ պապիկին։ Իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու համար նրանք որոշեցին հարցնել դպրոցի դասավանդողներին։ Իսկ թե ի՞նչ պարզեցին,կիմանաք մեր այսօրվա եթերից։…