Սեր ու հոգատարություն բնության, գեղեցիկի նկատմամբ
Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները իրենց ուսումնական միջավայրը համալրեցին նոր ծառերով ու ծաղիկներով` ցույց տալով սեր, հոգատարություն բնության ու գեղեցիկի նկատմամբ։ Սովորողները միասին կազմեցին ու լուծեցին մաթեմատիկական խնդիրներ։ Դիտեք՝ բլոգում
Ուսումնական ճամփորդություն՝ լի դրական հույզերով
Գարնանային մի պայծառ օր Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողները ճամփորդեցին Գեղարդի վանք, Գառնիի հեթանոսական տաճար ու Չարենցի կամար։ Օրը հագեցրին երգ ու պարով, չարենցյան ընթերցումներով։ Ճանապարհին կազմեցին ու բանավոր լուծեցին …
Առավոտյան ընդհանուր պարապմունք 20․03-21․03
Անդաստան Հայր մեր Ուրախ մարմնամարզություն Չարենցյան ընթերցումներ Միասնական կատարումներ՝ Ախ գարուն է Կարկաչա Խնկի ծառ Паучок Անգլերեն երգ՝ Walking walking Միասնական պար՝ Խամխամա Ծննդյան շնորհավորանք Ուրախ գնացք
Արևմտյան ռադիո
5-րդ դասարանի սովորողները պատմում են, թե ինչպես են կազմում մաթեմատիկական խաչբառեր՝ օգտվելով թվերը գրառելու հնամենի եղանակից։ Տիգրան Մարջանյանի կազմած խաչբառը կարող եք դիտել այստեղ
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Անդաստան Ուրախ մարմնամարզություն Անգլերեն երգ՝ Days of the week Ռուսերեն երգ՝ Паучок Միասնական ընթերցում՝ հատված ,,Սասունցի Դավթից,, Միասնական կատարումներ՝ Առավոտ լուսո Պսակ-պսակ Ծառ ծաղկեցավ Տրնդեզ Միասնական պարերգ՝ Էրիշտա Ծննդյան տոն
Ծիսական ծառ
<<Ծիսական հարսանիք+մաթեմատիկա>> նախագծի մաս է կազմում Ծիսական ծառի պատրաստումը։ 4-5-րդ դասարանի սովորողները Ծիսական հարսանիքի համար պատրաստում են Ծիսական ծառ։ Ծիսական ծառը զարդարել ենք չրով ու չամչով լցված տարոսիկներով։ Տարոսիկների…
Սովորող- սովորեցնող
Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում Արևմտյան ու Հարավային դպրոցների Մաթեմատիկների ջոկատները միասին իրականացրեցին <<Սովորող-սովորեցնող>> նախագիծը։ Դիտեք բլոգում