Ջա՜ն, ամառ է
Այս տարի ամռանը երկար սպասեցինք։ Երկար թվացող անձրևող և ամպամած օրերին վերջապես հաջորդեց տաք և արևոտ ամառը։ Տեսանյութը՝ բլոգում
Այս տարի ամռանը երկար սպասեցինք։ Երկար թվացող անձրևող և ամպամած օրերին վերջապես հաջորդեց տաք և արևոտ ամառը։ Տեսանյութը՝ բլոգում
Մաթեմատիկան վերածում ենք խաղի. Սովորողները բաժանվում են թիմերի, յուրաքանչյուր թիմին տրվում է երկու տեսակի թերթիկներ՝ մի մասի վրա մաթեմատիկական առաջադրանքներ, մյուսների՝ պատասխաններ։ Յուրաքանչյուր թիմ, համագործակցելով, միմյանց հետ քննարկելով, պետք է…
Ձայնագրությունը արվել է Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը» հեքիաթի հիման վրա։ Սովորողների հետ կարդացինք և քննարկեցինք հեքիաթը։ Խոսեցինք մեր երազանքների, ցանկությունների մասին։ -Եթե ես ունենայի ցանկությունների ծառ, կկանգնեի տակը…
Էկոտուր 2022-ի շրջանակներում 5-6 տարեկանների հետ համատեղ պատրաստեցինք էկոհացեր՝ նպատակ ունենալով երեխաների մոտ վաղ հասակից սերմանել առողջ սնվելու գաղափարը։ Տեսանյութը՝ բլոգում
Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում «Հարթակում ծնողն է» նախագծով մեզ հյուր է եկել լոգոպեդ Գոհար Արսենյանը՝ 5-6 տարեկան Քոչարյան Նարեի մայրիկը։ Նյութը՝ բլոգում
Սովորողների հետ ընտրեցինք այլընտրանքային տարբերակ՝ ժամը սովորելու համար։ Տեսանյութը՝ բլոգում
Զատկական թեման շարունակելով՝ պատրաստում ենք զատկական բացիկներ։ Երևակայական, ստեղծագործական, տեխնոլոգիական աշխատանքների արդյունքում զատկական բացիկները գունեղ էին և բազմերանգ։ Բացիկների արտաքին տեսքը, զատկական պատկերները ստացել ենք այլընտրանքային նկարչության միջոցով։ Աշխատանքի ընթացքը՝ տեսանյութում.
Այս տարի հայ առաքելական եկեղեցին Սուրբ Զատիկը նշում է ապրիլի 17-ին։ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանները անմասն չեն մնում զատկական իրարանցումից։ Զատկական նախագծին մասնակցում է նաև ընտանեկան դպրոցը՝ իր բազմաբնույթ աշխատանքներով։ Փաթեթը՝ բլոգում
Շուտով Զատիկն է, իսկ այս շաբաթվա ստուգատեսը զատկական խոհանոցն է, որի շրջանակում պատրաստեցինք շատ համեղ, քաղցր բլիթներ և կաթնահունց։ Տեսանյութը՝ բլոգում