Ամեն տարի, բոլոր տարիքի սեբաստացիների համար շատ սպասված է Հարիսայի ծեսը: Այդ օրը, մոգական ուժով, բոլոր տարիների սեբաստացիները գալիս ու համախմբվում են կրթահամալիրում՝ միասին պարում, երգում և ճաշակում յուրահատուկ համով հարիսան: Տոնը՝ սեբաստացիների ուժի, միասնականության ու ներառականության լավագույն ապացույց է, որը անխախտ է՝ ամեն տարի, նույն լավ տրամադրությունը: Օրը՝ ժամերգությամբ սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում, լսեցինք ուսուցչական երգչախմբի կատարումները, երկրորդ հատվածը՝ եկեղեցու բակում, շարունակվեց միասնական տոնախմբությամբ՝ երգերով և պարերգերով : Ձոն խաղողին, գինուն, մշակին: Տոնն իր շարունակությունը գտավ կրթահամալիրի դպրոցներում կրկին՝ երգով, պարով, համեղ հարիսայի համտեսով:
Ուղիղ միացումներ եկեղեցու բակից՝ 1, 2