06.11.2018
Այսօր կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում կրկին աշխուժությունն էր տիրում. չէ՞ որ նախագծային շաբաթվա երկրորդ օրն էր: Բոլորը նախապատրաստվում են կրթահամալիրի մեծ տոնին:
Օրը, ինչպես միշտ, սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Այնուհետև յուրաքանչյուրն անցավ իր նախագծի իրականացմանը: Ինչպիսի՜ բազմագույն նախագծեր. ամեն մեկն իր համն ու հոտն ունի:
Ահա, մեր սիրելի ընկեր Զառան մի խումբ սովորողների հետ շարունակում է «Ուսումնական մառան» նախագծի պատրաստությունները: Երկրորդ և  երրորդ դասարանցիները պատրաստում էին յուրօրինակ հրավիրատոմսեր: Այս ամենից անպակաս էր մեր երգն ու պարը: Մի խումբ  սեբաստացիներ էլ իրականացնում էին պարտիզապուրակային գործունեություն:

Ընթացքը՝ ֆոտոշարքով
 

Մանրամասն՝ բլոգում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։