Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-ին դասարանի սովորողը (2012թ. ծնված) մասնակցում է հնգօրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:

Հարգելի 1-ին դասարանցի, Արևմտյան դպրոց-պարտեզում հունիսի 18-22-ը գործելու է մուտք կրթահամալիր ընդունելության ճամբար: Մասնակցության համար հարկ է լրացնել էլեկտրոնային հայտը: Հայտերի լրացման վերջնաժամկետ հունիսի 16-ն է:

Ճամբարի բովանդակությունը

  • սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • մեդիահմտություններ. Paint ծրագիր
  • երգ, պար, պարերգ
  • մարզական գործունեություն
  • լող
  • տեխնոլոգիական նախագծեր
  • պարտիզապուրակային գործունեություն
  • նախագծեր ուսումնական ագարակում
  • քայլք-ճամփորդություն

 

Մեր հասցեն՝ ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 38/1, հեռ. 74 21 72, +374 (094) 43 28 70 Էլ. փոստ՝ [email protected][email protected]

 

By admin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։