Սովորողների մի խմբի հետ Աշտարակում էինք: Ծիսական ու հարազատ Աշտարակը ավելի ջերմ ու գարնանային էր: Կրթական փոխանակումների նախագծով հանդիպեցինք Ներսես Աշտարակեցու թիվ 1 հիմնական դպրոցի սովորողների և դասավանդողների հետ: Հանդիպումն այնքան անմիջական ու սիրով լի էր, որ առաջին իսկ վայրկյանից սկսել ենք երգել ու պարել մինչև վերջինը: Տպավորությունները անմոռնալի ու շատ ջերմացնող են: Իհարկե, սա նոր ընկերության ու համագործակցության կարճ, բայց բովանդակային, լեցուն սկիզբ էր, որը իր տրամաբանված շարունակությունը իհարկե ունենալու է փոխայցով և հետագա գործունեության շարունակական բնույթով: Չէինք կարող օրվա ջերմության չափաբաժինը չլրացնել Աշտարակով մեկ քայլքը վայելելով, իր գեղեցիկ Քասաղ գետով, հին ու նոր կամուրջներով: Սովորողները շատ տպավորված են և տուն հասնելուն պես՝ իրենց բլոգներում պատմել են այդ մասին: Ընթերցեք բլոգներում՝
Կարճ տեսանյութ հանդիպումից տե՛ս այստեղ: