Կայքի արխիվը

Հանբարձման ծեսը

Վերապատրաստման չորրորդ օրն էր: Օրը մեզ մոտ ծիսական էր: Նախաճաշից առաջ պատրաստեցինք Ծաղկամոր տիկնիկը, նախաճաշեցինք, ապա  շրջեցինք դպրոց-պարտեզով, դռնեդուռ ծեծելով գովք արեցինք , հետո էլ բակում Համբարձում խաղացինք:Վերապատրաստվող դաստիարակները մեծ հաճույքով մասնակցեցին մեր ծեսին:

Տես այստեղ․․․․

Կարդալ ավելին

Ծառատունկ Արևմտյան պարտեզում

Այս օրերին կրթահամալիրի Արևմտյան թևում ամենաիրական ծառատունկ ու ծաղկատունկ էր: ամենուր լսվում էին բահերի զնգոցներն ու ջրերի խոխոջյունները: Պարտեզն,  իր ակտիվ ծնողական համայնքով, ներգրավված էր գարնանային աշխատանքներում:

Տե՛ս այստեղ

Կարդալ ավելին

Պատրաստում ենք «Միջինք»

Յուրաքանչյուր  տարի զատկի չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը պատրաստում ենք միջինք,որովհետև այդ օրը պասը կիսվում է: Սաների հետ պատրաստեցինք կլօր գաթա,մեջը մետաղադրամ դրեցինք և դրեցինք ջեռոցը:  Գաթան թխելուց հետո կտրեցինք, սաները համտեսեցին և հյուրասիրեցին իրենց ծնողներին ու անհամբեր սպասում էին, թե ում կհասնի մետաղադրամը: Բայց մետաղադրամը հասավ մեր սիրելի ընկեր Տաթևին:

Տե՛ս այստեղ

Կարդալ ավելին

Մարզախաղեր

Մարզական խաղերը նպաստում են սաների շարժողական ընդունակությունների զարգացմանը:Երեխաները խաղում են շատ ակտիվ և փորձում են լինել ավելի ճարպիկ:Նրանք հարուստ են բազմաթիվ շարժումներով՝ քայլք,վազք,ցատկ,գլխկոնծի և այլն:Այս ակտիվ գործունեության մեջ ներառվում են բոլոր սաները:

Տե՛ս այստեղ

Կարդալ ավելին

Դաստիարակների վերապատրաստում՝ օր երրորդ

Այսօր նախաճաշից առաջ վերապատրաստվողների մասնակցությամբ  պատմեցինք  ու քննարկեցինք   Հ.Թումանյանի << Ճամփորդները >> հեքիաթը և նկարեցինք հեքիաթի հերոսներին: Նախաճաշից հետո մեզ հյուր էր եկել մեր խմբի սան Եվայի տատիկը՝ տիկին Նունեն:Քանի որ պաս է ,  տիկին Նունեի և վերապատրաստվող դաստիարակների օգնությամբ սաները պատրաստեցին   « Պասուց տոլմա »:Հետճաշին համտեսեցինք, շատ համեղ էր:

Տե՛ս այստեղ

Կարդալ ավելին

Դաստիարակների վերապատրաստում՝ օր երրորդ

Այսօր նախաճաշից առաջ վերապատրաստվողների մասնակցությամբ  պատմեցինք  ու քննարկեցինք   Հ.Թումանյանի << Ճամփորդները >> հեքիաթը և նկարեցինք հեքիաթի հերոսներին: Նախաճաշից հետո մեզ հյուր էր եկել մեր խմբի սան Եվայի տատիկը՝ տիկին Նունեն:Քանի որ պաս է ,  տիկին Նունեի և վերապատրաստվող դաստիարակների օգնությամբ սաները պատրաստեցին   « Պասուց տոլմա »:Հետճաշին համտեսեցինք, շատ համեղ էր:

Տե՛ս այստեղ

Կարդալ ավելին

Դդմաթխիկ

Այսօր ասները մեր օգնությամբ դդումը անցկացրեցին քերիչով, համտեսեցին և պատրաստեցին դդմաթխիկ: Նրանք անհամբեր սպասում էին ,թե երբ է պատրաստ լինելու դդմաթխիկը, որ համտեսեն:Հետճաշիկին սաները կերան իրենց պատրաստած թխիկը և ասացին շատ համեղ է:Նաև ոգևորված հյուրասիրեցին իրենց ծնողներին,տատիկներին և պապիկներին:

Տե՛ս այստեղ

Կարդալ ավելին