Բացիկների պատրաստում
Գունավոր թղթերով տեխնոլոգիական աշխատանք սիրում են գրեթե բոլորը: Կարմիր թղթի վրա նկարեցին Ձմեռ պապիկի գլխարկ, այն սոսնձեցին սպիտակ թղթի վրա: Պատրաստեցին բացիկ, որի մեջ նկարեցին իրենց Ամանորյա ցանկալի երազանքները:
Գունավոր թղթերով տեխնոլոգիական աշխատանք սիրում են գրեթե բոլորը: Կարմիր թղթի վրա նկարեցին Ձմեռ պապիկի գլխարկ, այն սոսնձեցին սպիտակ թղթի վրա: Պատրաստեցին բացիկ, որի մեջ նկարեցին իրենց Ամանորյա ցանկալի երազանքները:
Մեր կրթահամալիրում առավոտյան ընդհանուր պարապմունքից արդեն սկսվում է ուրախ ու աշխույժ տրամադրությունը, իսկ դեկտեմբեր ամսվա սկզբից ամանորյա եռուզեռ է: Այսօր էլ մենք պլաստիլինից ծեփեցինք տոնածառ, նվերներ, երևակայական գունավոր ձյուն…
Երեխաներն անհամբերությամբ սպասում են Ամանորին և Ձմեռ պապիկի գալուն:
Առավոտվանից մեզ մոտ տոնական տրամադրություն էր ։ Հինգ տարեկանները հյուրընկալել էին վերապատրաստվող դասվարների և ծնողների: Քիչ ուշ մեզ միացավ նաև Տիար Բլեյանը: Շարունակությունը՝ բլոգում։
Ամանորը երեխաների ամենասիրելի տոներից է: Տոնն ասոցացվում է տոնածառի, Ձմեռ պապիկի և նվերների հետ: Շարունակությունը՝ բլոգում։
Ջա՜ն, ձմեռ է: Չորացած ծառերի կողքին միայն եղևնին է կանաչ մնացել անտառի խորքում: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը՝ մթից…
Խմբասենյակն այս անգամ օգտագործեցինք որպես փոքրիկ լաբիրինթ: Մեր աշխույժ ու ճկուն սովորողները ճարպկությամբ հաղթահարեցին արգելքները ու հասան վերջնակետին:
Արևմուտքի հինգ տարեկաններն այսուհետ ձեզ կներկայացնեն տարբեր հեքիաթների բեմադրություններ: Բեմադրությունների ընթացքում սովորողներն արտահայտել են իրենց կարծիքները: Շատ հետաքրքիր էր լսել նրանց առաջարկները: Դիտեք.
Մարզական խաղերը շատ կարևոր են սովորողների առողջ զարգացման համար, իսկ երբ այդ խաղերը համադրվում են ռոդարիական ստեղծագործ մեթոդներով, արդյունքում ստացվում է իսկական իմացումի հրճվանք: Տեսանյութը՝ բլոգում:
5 տարեկանները պատմում են հարիսայի մասին և սիրով հրավիրում համտեսելու.