Հակաբացիլ Կոմիտաս․ նախակրթարան, 5 տարեկաններ
Օր՝ Հունիսի 4 Ժամ՝ 11։00 Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Պատասխանատուներ՝ Նախակրթարանի դաստիարակներ և երաժշտության դաստիարակ
Օր՝ Հունիսի 4 Ժամ՝ 11։00 Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Պատասխանատուներ՝ Նախակրթարանի դաստիարակներ և երաժշտության դաստիարակ
Կրթահամալիրում ավանդական, ծիսական հարսանեկան իրարանցում է: Մենք էլ անմասն չմնացինք:
Էլ ի՞նչ ամառ առանց լողավազանի: Այն, որ սովորողները մեծ վարպետությամբ են աշխատում ուսումնական գործիքով, նորույթ չէ, սակայն լողալու մեծ ցանկությունն էլ ավելի շտապեցրեց նրանց:
Հավեսի, ուրախ ու ստեղծագործ ճամբար է:
Ճամբարային ստուգատեսը սկսեցինք համեղ սպորտլանդիայով: Մեծ ախորժակով և արագությամբ կերան խնձորներն ու կոնֆետները՝ մտածելով, որ իր խումբը հաղթի: Խաղի վերջում հասկացան, որ հաղթում է ընկերությունը…
Շաբաթն ավարտեցինք հետաքրքիր, օգտակար, ուսուցանող ճամփորդությամբ: Այս անգամ այցելեցինք Mind Center: Վայր, որտեղ խաղի միջոցով զարգացրինք մաթեմատիկական մտածողությունը, խնդիրներ լուծելու կարողությունը, ուշադրության կենտրոնացումը, տարածական պատկերացումը : Տես՝ բլոգում:
Շաբաթը սկսեցինք մեդիադրագիտությամբ: Սովորողները Paint ծրագրով նկարեցին Ղ.Աղայանի « Ամիսներ և չորս եղանակ» բանաստեղծության իրենց համար ցանկալի տողը և մուտքագրեցին այն:
«Ես արդեն կարողանում եմ» նախագծի շրջանակներում 5-6 տարեկան սեբաստացիներն այսօր իրականացրին այլընտրանքային նկարչություն։ Երեխաներն իրենց ընտրությամբ զույգեր կազմեցին և հաջորդաբար նկարեցին մեկը մյուսի ստվերները։Նյութը՝ Մարիամ Բաղդասարյանի բլոգում
Գարնանային արևոտ, պայծառ, ուրախ ու զվարթ ստուգատես էր: Մայիսյան հինգշաբթին սկսեցինք մարզական խաղերով: Պարկերով խաղն այնքան սիրվեց սովորողների կողմից, որ չէին ուզում դադարեցնել խաղը: Տես՝ բլոգում:
Ապրիլիկ ստուգատեսն ամփոփեցինք գարնանային ֆոտոպլեներով: