Ընդունելություն 1-ին դասարանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցը դպրոցում շարունակվում է 2014 թվականին ծնված երեխաների 5տարեկանների դասարան ընդունելությունը:

Ուսուցման նյութական միջավայր

Սովորողները, դասավանդողները դպրոց են հաճախում նեթբուք-նոթբուքներով: Դպրոցի ներսն ու բակ-պարտեզը՝ ամբողջական մշակված, ներառական wifi ծածկույթով միջավայր։ Կաբինետում՝ էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր: Ուսուցում ընթերցասրահում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, բակում:

Ուսուցում կրթահամալիրի ուսումնական կենտրոններում. շախմատ, լող, հեծանվարվարություն, մարմնամարզություն, երաժշտություն (դաշնամուր, կիթառ, ֆլեյտա, ջութակ, ազգային նվագարաններ, պար), կերպարվեստ (նկարչություն, խեցեգործություն)։ Ուսուցում բնության, պատմության հուշարձանների տարածքում, թանգարաններում, համերգասրահներում, ցուցահանդեսում, ուսումնական ճամբարներում, ստեղծագործական հավաքներում:

Կրթական ծրագիրը ուսումնական օրացույցով և նախագծերով, անհատական ուսումնական պլաններով, ուսումնական նախագծերով։ Հեռավար ուսուցում. ընտրությամբ դասընթացներ, լրացուցիչ կրթություն,ուսումնական օրացույցով որոշված ուսումնական բաց ճամբարներ, ամենամյա ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, տոներ, ցուցահանդեսներ.  սովորողների տեղափոխում:

Սովորողների ընդունելությունը`մուտքի ճամբարով է, որի արդյունքներով կնքվում է ուսումնառության պայմանագիր:

Մեր հասցեն
Բաբաջանյան 38/1
Հեռախոս՝ +374 (10) 74 21 72, +374 (093) 133- 807
Կայքը՝ https://west.mskh.am/

 

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>