Արևմտյան դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ուսումնական հաստատություն է Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին: Կրթահամալիրում գործում են հետևյալ ներքին կարգապահական կանոնները:

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից, կրթահամալիրի բոլոր դասավանդողներն ունեն անհատական բլոգ, որը վարելը դասավանդողի ուսումնական պարտականություն է։ Սովորողի նախասիրությունն ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը, մարզական ակումբը և այլն։

Կրթահամալիրն ունի 7 մասնաճյուղ՝

Արևմտյան դպրոց-պարտեզը կրթահամալիրի 4 կրտսեր դպրոցներից մեկն է, որտեղ սովորում են 2-10 տարեկան երեխաներ: Դպրոց- պարտեզում գործում են 2-4 տարեկանների նախակրթարանային խմբեր, 5 տարեկանների ուսուցման դասարաններ և 1-5-րդ դասարաններ:

Դպրոցում գործում են նաև երաժշտության, պարի, շախմատի, կավագործության, կերպարվեստի, մարմնամարզության, կարատեի լրացուցիչ կրթության խմբակները:

Դպրոցն ունի երկարացված օրվա ծառայություն, կազմակերպվում է նաև սովորողների տեղափոխման ծառությունը:

Կրթահամալիրում կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում:

Ուսումնական պլաններ՝

Պայմանագրեր

Կրթահամալիր ընդունվում են կարգի համաձայն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>