Մուտքի ճամբար

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ

Մուտք կրթահամալիր 6-10 տարեկան երեխաների համար՝ օգոստոսի 26-30

Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-5-րդ դասարանի սովորողը մասնակցում է 5-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Մասնակցել ցանկացողները կարող ենք նախապես լրացնել էլեկտրոնային հայտը կամ պարզապես գրանցվել կրթահամալիրի օղակներում՝  մոտենալով գրասենյակի աշխատակցին, մանկավարժական աշխատողին:

Ճամբարի բովանդակությունը՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • Մեդիահմտություններ. բլոգավարություն
  • Երգ-պար-պարերգ
  • Մարզումներ/լող, հեծանիվ, քայլք, մարզական ակումբային պարապմունքներ/
  • Ընթերցում
  • Քայլարշավներ և շրջայցեր դեպի  կրթահամալիրի կրթական հաստատություններ, ճամփորդություններ
  • Զատիկ համայնքային ծես
  • Տեխնոլոգիա, կավագործություն
  • Անհրաժեշտ միջոցներ«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա․
  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք/անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից/

Հասցե՝ Բաբաջանյան 38/1

Հեռախոսահամարներ՝ 010 — 74 21 72,  093-133-807

Էլ. հասցե՝ [email protected]

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>