Մայիսյան հավաքի կլոր սեղանների  թեմաները հետաքրքիր ու օգտակար են յուրաքանչյուրիս համար՝ սովորող, ծնող թե դասավանդող: Ամփոփիչ, ի մի բերող միասնական ներկայացումը մեկ տարվա անընդհատ աշխատանքի, և ավելի պայծառ ու տաք շրջան քան մայիսն է այդ ամենը իրագործելու համար, դժվար է մտածել: Մայիսի 13-ին Արևմտյան դպրոցում մասնակցեցի հետևյալ թեմաներով հանդիպումների՝

Յուրաքանչյուրը հետաքրիր ու բովանդակային հարուստ պաշարով, իհարկե բազում քննարկման նոր հարթություններ բերող: Հավաքների կարևոր և   առանձնակի ուշադրության արժանի հատվածն են սովորողների ՝ նախագծերի ամփոփումը  ներկայացնելիս, ինչը առավել կեդնանություն ու հմայք է հաղորդում, երբ տեսնում ես անկաշկանդ ու իր արածով հպարտացող, հաճույք ստացող սեբաստացի սովորողին:

Մայիսի 14-ին ես և Արմինե Գյոնջյանը  մասնակցեցինք Արևելյան դպրոցում կազմակերպվող մայիսյան կլոր-սեղան քննարկմանը:

Իսկապես տպավորիչ է, բլոգավարության հմտություններով են կիսվում 2-րդ դասարանի սովորողները, ովքեր իրենց բլոգները ստացել էին որպես ծննդյան նվերներ: Հավես է, չէ՞, քո ծննդյան օրը ծնված բլոգ ունենալու գաղափարը:
Կամզակերպիչ, իմ լավ գործընկեր Անահիտ Գևորգյանն էլ, իր սովորողների մի խմբի  հետ ներկայացրեց կրթահամալիրում կազմակերպչի գործառույթի  կարևոր ու հիմնանար մի քանի կետեր, իհարկե, իր  աշխատանքի լավագույն  արդյունքը, սովորողների ձեռքբերումներն ու ինքնուրույնությունն էին, որ կարողացան լավ ու ներկայանալի լինել, արած աշխատանքն էլ ՝հավուր պատշաճի ներկայացնել:

Հ.Գ.-մայիսյան հավաքի շրջանակում կազմակերպվող այս հանդիպումները հետաքրքիր  հնարավորություն-աչք են նայելու մեզ ու կրթահամալիրը կողքից: Ինչու չէ՝ նաև սովորողներիդ ու քո արած մեկամյա աշխատանքի բովանդակային ու «կլոր» ամփոփում:

Այսօրվա հանդիպումից ուղիղ եթերներ՝ 1, 2, 3 , 4

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։