Թարգմանիչների ջոկատ՝ օր 2-րդ

Ես Ալեքսանդրան եմ, ես ընտրել եմ թարգմանիչների ջոկատը: Այսօր ճամբարային երկրորդ օրն է, և մենք նախատեսել ենք շրջայց կրթահամալիրով:

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, երգ ու պարով: Մեր ջոկատով հանելուկներ հորինեցինք անգլերեն և ռուսերեն: Այնուհետև խաղացինք <Ձնագնդի> խաղը :Հետո գնացինք կրթահամալիրի քոլեջ՝ տիկին Շողիկի ջերմոց -լաբորատորիա: Տիկին Շողիկի մոտ տեսանք ծովախոզուկներ, թութակ, կրիա, նույնիսկ մեծ մորեխ: Տիկին Շողիկը մեզ սովորեցրեց վերատնկել բույսեր, որպեսզի բույսերը ազատ տարածքում աճեն: Վերադառնալիս զբոսայգում նախաճաշեցինք և մի լավ խաղացինք: Դպրոցում ամփոփեցինք օրը և քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները: Վաղը մեզ ևս հագեցած օր է սպասվում:

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>