Ուղեցույցի նախագիծ
Ուղեցույցը կազմելու համար ելակետեր.
- թագավարակը Հայաստանի Հանրապետությունում կա և կլինի ամբողջ սեպտեմբերի ընթացքում.
- հնարավոր է ապրել, առանց վարակվելու.
- թագավարակի համար բարենպաստ պայմաններ են փակ, տաք տարածքները, մարդկային կուտակումները.
- յուրաքանչյուրը ելնում է «չեմ վնասի» սկզբունքից.
- սովորող-ծնող-կրթահամալիրի աշխատող եռամիության հիմք են փոխադարձ հարգանքը, վստահությունը, ինքնակազմակերպումը, ինքնակրթությունը:
Անհատական հիգիենա
Առավոտյան տանը չափվում է սովորողի, աշխատողի ջերմաստիճանը: Նորմայից բարձր ջերմաստիճանի, կամ որևէ վարակային հիվանդության ախտանշանի դեպքում սովորողը, աշխատողը մնում տանը, այս մասին սահմանված կարգով տեղեկացնելով:
Աշխատողի ջերմաստիճանը չափվում և գրանցվում է աշխատանքի ներկայանալիս: Սովորողի ջերմաստիճանը օրվա ընթացքում՝ մինչև պարապմունքների վերջը չափվում և գրանցվում է: /Առավոտյան ջերմաչափումը սկսում է առաջին դասարաններից, հերթով ջերմաչափոը փոխանցում են հաջորդ դասարանին: Վերջում 5 տարեկանների խումբը, նախակրթարաններն ունեն իրենց ջերմաչափը, իրենց մուտքը դրսից է և ներս եկողին ջերմաչափում են:/:
Սովորողը, աշխատողը իր մոտ ունենում է անհատական հիգիենայի միջոցներ` դիմակ, ախտահանող հեղուկով սրվակ, թաց և չոր անձեռոցիկ, հաճախակի լվացվում է, ամեն օր թաց անձեռոցիկով սրբում է իր անհատական թվային միջոցը, հեռախոսը, սեղանը: /Այս գործողությունը յուրաքանչյուր սովորող կատարում է յուրաքանչյուր պարապմունքից հետո/:
Տրանսպորտը
Տրանսպորտային միջոցը սովորողներին սպասարկելուց առաջ ախտահանվում է: Տրանսպորտում առկա է ախտահանիչ հեղուկը: Տրանսպորտի վարորդը և տեղափոխման հերթապահը դիմակներով են:
Եթե սովորողը օգտվում է հանրային տրանսպորտից, պահպանում է դրա համար որոշված կանոնները` չի բարձրանում տրանսպորտ, եթե նստելու տեղերը զբաղեցված են, կրում է դիմակ, ունի մանր` ուղեվարձը վճարելու համար:
Եթե քայլելով (իրենց ընտանիքին պատկանող մեքենայով) է գալիս, ճանապարհին ինքն է որոշում դիմակ կրելու հարցը:
Ուսումնական տարածքները
Շենքում գտնվող ուսումնական տարածքները անընդհատ օդափոխվում են: Առկա են լվացարաններ` հնարավորության դեպքում նաև տաք ջրով, օճառ, թղթե սրբիչներ: /Լվացարանները, զուգարանները ախտահանվում են ընդմիջումներից առաջ և հետո/ Սենյակներում, միջանցքներում առկա են ախտահանիչ հեղուկով սրվակներ` անհրաժեշտ քանակությամբ: Կան ծածկվող աղբամաններ: Աղբը, այդ թվում օգտագործված դիմակը, անձեռոցիկը պետք է գցել այդպիսի աղբամանի մեջ:
Բացօթյա ուսումնական տարածքների մոտ գտնվող լաբորատորիաներում, որտեղ դրսից մուտքը դրսից դյուրին է, կան լվացարաններ, աղբարկղեր:
Ուսումնական գործի կազմակերպական ձևերը
Կրթահամալիրում ուսումնական պրոցեսի կազմակերպման ձևերն են.
- առկա ուսումնառություն
- ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
- առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում
- հեռավար ուսուցում:
Առկա ուսումնառության դեպքում սովորողը ֆիզիկական միջավայրում, խմբով մասնակցում է իր անհատական ուսումնական պլանով որոշված բոլոր ուսումնական պարապմունքներին:
Ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում ուսումնառության դեպքում սովորողին` իր անհատական ուսումնական պլանին համապապասխան, տրամադրվում են ուսումնական նյութերը: Նա մասնակցում է նախօրոք որոշված առցանց պարապմունքների: Ուսումնառության արդյունքի համար պատասխանատվությունը սովորողինն է: Դասավանդողը մեթոդական օգնություն կամ խորհրդատվություն է տրամադրում:
Առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրման դեպքում սովորողը ընտրում իր անհատական ուսումնական պլանի այն դասընթացները, որոնց ցանկանում է մասնակցել ֆիզիկական միջավայրում և նրանք, որոնք ցանկանում է յուրացնել ինքնակրթության միջոցով:
Հեռավար ձևով ուսումնառությունը կազմակերպվում է կրթահամալիրում սահմանված կարգով: Սովորողը իր անհատական ուսումնական պլանին համապատասխան ստանում է ուսումնական նյութերը, ինքնուրույն ուսումնասիրում, քննարկում իրեն կցված դասավանդողի հետ: Անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել առցանց դասեր:
Սնունդը
Սովորողը ջուրը բերում է տնից /ջրի շիշը պահում է իր պայուսակում, կամ սեղանի, որպեսզի չխառնի մյուսների շշերի հետ/: Սնունդը կազմակերպվում է դպրոցում: Նախաճաշը բրդուճների տեսքով պատրաստվում է խոհանոցում, օրվա հերթապահները փակվող տուփով սնունդը տանում են դասարան կամ բացօթյա որևէ տեղ, և սովորողներն իրարից հեռու նստած նախաճաշում են՝ նախապես օճառով լվանալով ձեռքերը: Ճաշը կազմակերպվում է խոհանոցում: Սովորողները տնից բերում են մեկանգամյա օգտագործման ափսեներ, գդալներ կամ սննդի ճամփորդական տուփեր: Խոհանոցը մշտապես օդափոխվում է, սեղաները դրված են իրարից հեռու՝ ներառելով նաև միջանցքը, սովորողների սնունդը լցվում է իրենց բերած ափսեների մեջ /սնունդը բաժանում է երկարացված օրվա կազմակերպիչը/: Հաց ուտելուց հետո յուրաքանչյուր սովորող իր ափսեն նետում է աղբամանը կամ տոպրակի մեջ տեղադրված տանում է տուն՝ լվանալու: Խահանոցում կարող են միաժամանակ սնվել 40-ից ոչ ավել սովոորղ:
13:35-ից ճամբարի կազմակերպում
Արտակարգ սեպտեմբերի 15-ից , կրթահամալիրի Արևմտյանդ պրոցում գործում են հեղինակային կրթական ծրագրով որոշված ճամբարները /յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև 17:00/։ Ճամբարները գործում են բացօթյա կամ մեծ սրահներում, մոտակա այգիներում՝ պահպանելով անվտագության կանոնները։
Երկարացված օրվա հետ կապված,ճաշարանը փաստորեն չի գործելու,շոգին այդ ինչ պետք է դնել երեխայի հետ,որ չփչանա ու երեխան 9։00-ից մինչեւ 16:30 պետք է իր բերածը ուտի,կամ ստիպված սոված մնա։Ստացվում է հնարավոր չե այս պայմաններում երկարօրյա դաս պարապել,եւ դա ինչքա՞ն է տեւելու։Չե ո՞ր մեր ուսման վճարի մեջ նաեւ սննունդն է մտնում։ստացվում է անիմաստ ես իմ երեխայի համար պետք է երկարօրյայի վարձ տամ,բայց մտածեմ նաեւ սննդի մասին։Այս հարցը շատ կարեւոր է:
Շնորհակալություն, որ դիմակ կրելու պարտադրանքը թողնվել է երեխայի հայեցողությանը,ես ինքս դեմ եմ 6 տարեկան երեխաներին ստիպել դիմակ կրելը, իսկ ռիսկային խմբի ուսուցիչներին թող նախարարությունը ապահովի ռեպիրատորներ ունեցող դիմակներով
Համաձայն եմ