Մանկավարժության կենտրոնի ուղեցույցը

Դասավանդողնրի անհատական աշխատաժամանակները

Աշխատանքի ուղղություններ ֆիզիկական միջավայրում

  • Կաբինետների մաքրություն, պատուհանների լվացում
  • դպրոցի թաղարային ծաղիկների, մարզական գույքի մաքրություն, դասավորում
  • պարտիզպուրակային աշխատանքներ
  • տեխնոլոգիական, ցուցահանդեսի պատրաստության աշխատանքներ

Աշխատանքի ուղղություններ առցանց տիրույթում

  • Մարտ ամսվա ամփոփում, հաշվետվության ներկայացում
  • Ապրիլի օրացույց, դասավանդողների նախագծերի հրապարակում
  • 4-5-րդ դասարանների մարտ ամսվա գնահատում
  • Մայիսյան հավաքին ընդառաջ նախագծերի կազմում
  • ԱՈՒՊ-ների լրացման աշխատանք

Աշխատակարգ

9։00 — 9։20՝ ընդհանուր պարապմունք, օրվա անելիքի քննարկում
9։20 — 12։20՝ աշխատանք դպրոցում
9։20-11։20՝ կաբինետների մաքրություն /պատ․՝ կաբինետի ղեկավարներ/
9։20-11։20՝ դպրոցի ծաղիկների, հեծանիվների մաքրություն, վերնատան ծաղիկների դասավորում/պատ․՝ երկարօրյա կազմակերպիչներ/
11։20-12։20՝ այգեգործական աշխատանքներ Շուշան Ալեքսանյանի հետ
11։20-12։20՝ տեխնոլոգիական աշխատանքներ Անուշ Դավթյանի հետ
10։00-12։00՝ Մուտքի ճամբար 6 տարեկանների համար
9։00-17։00՝ 2-6 տարեկանների խմբերի գործունեություն
12։20 -12։50՝ ընդմիջում
12։50 — 13։00՝ քայլք մայր դպրոց
13։00-14։30՝
Հավաքներ մասնախմբերով՝ երկուշաբթի, չորեքշաբթի՝ 13։00
Հավաքներ նախագծային խմբերով՝ երեքշաբթի, հինգշաբթի՝ 13։00

  • Սովորող-սովորեցնող նախագիծ․ հաջողություններ, բացթողումներ, զարգացումը՝ բովանդակության և կազմակերպական, մշակումներ
  • Սովորողի՝ կրթական աստիճանից անցումը հաջորդին․ խնդիրներ, առաջարկներ. Ելքի նախագծեր
  • Սոցիալական էջերի սպասարկում (դպրոցների, ուսումնական կենտրոնների)
  • Ներառականության կազմակերպումը կրթահամալիրի տարբեր օղակներում, կրթական աստիճաններում․ կարգի քննարկում, լրացում
  • Ընտանեկան նախագծեր․ուղեցույցների մշակում
  • Ինքնակրթության նախագծեր
  • Համագործակցային նախագծեր Վայոց Ձորի, Գյումրու, Հրազդանի հովիտի (Գագարին) հետ

14։00-ից՝ անհատական առցանց աշխատանք

Օրացույց

  • Մարտի 27՝ 11։00 — Կրթահամալիր նոր կայքի սպասարկում՝ Հերմինե Անտոնյան, Նվարդ Սարգսյան
  • Մարտի 28՝ 9։20 — Հավաք Արևմտյան դպրոցի մանկավարժական խորհրդով, օրակարգում՝ Մայիսյան հավաք, Ձոն տեխնոլոգիական տոնավաճառ։
  • Մարտի 29՝ 13:30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում, ընդհանուր ժողով
  • Մարտի 30՝ 11։20 -Բնագիտական փորձեր դասվարների հետ
  • Մարտի 31՝ 9:00՝ Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • Մարտի 31՝ 9։00-ից՝

Առցանց աշխատանք հետևյալ ուղղություններով

 

  • Մարտ ամսվա ամփոփում, հաշվետվության ներկայացում
  • Ապրիլի օրացույց, դասավանդողների նախագծերի հրապարակում
  • 4-5-րդ դասարանների մարտ ամսվա գնահատում
  • Մայիսյան հավաքին ընդառաջ նախագծերի կազմում
  • ԱՈՒՊ-ների լրացման աշխատանք

Աշխատանք ֆիզիկական միջավայրում

  • Գրասենյակային աշխատանք՝ Գոհար Բալջյան և Անուշ հովհաննիսյան
  • 2-5 տարեկանների հետ աշխատանք՝ դաստիարակներ և 5 տարեկանների դասվարն ու օգնականը
  • Պարտիզպուրակային աշխատանք՝ Շուշան Ալեքսանյան և սովորողների խումբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։